Բրիտանական Բերքշիր դքսության Բաքլբերի գյուղակում, իրենց 1 մլն դոլար արժողությամբ տանը հայտնաբերվել են 84-ամյա Թանի Մեդոուզի և նրա տիկնոջ՝ ծերունական մտավոր թերությամբ տառապող 83-ամյա Փոլայի դիերը։ Ոստիկանությունը ենթադրում է, որ նախկին օդաչու Թոնին սպանել է կնոջը, որին հավատարմորեն խնամել է վերջին տարիների ընթացքում, այնուհետև՝ ինքնասպան եղել։ Նրանք ամուսնացած են եղել ավելի քան 60 տարի։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում և հայտարարում է, որ տեղի բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում։
Ինչպես նշում է Daily Mail-ը՝ կապիտան Մեդոուզը British Airway ավիաընկերության «Կոնկորդ» գերձայնային ինքնաթիռի առաջին օդաչուներից էր։
Թոնին մի քանի անգամ տեղափոխել է արքայադուստր Դիանային, իչպես նաև 1979 թվականին եղել է Եղիզաբեթ թագուհու օդաչուն։

Նշվում է, որ միևնույն գյուղում են ապրում Քեյթ Միդլթոնի ծնողները՝ նախկին բորտուղեկցորդուհի և British Airway-ի օդաչու Քերոլ և Մայքլ Միդլթոնները։











































