Sunday, 19 07 2026
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային

Դանակով կարելի է և՛ հաց կտրել, և՛ մարդ սպանել. Նախկին դատավորը՝ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանը:

Պարոն Օհանյան, այս օրերին ակտիվորեն քննարկվում է առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման հարցը: Ընդդիմախոսները լուրջ վտանգներ են տեսնում սրանում՝ պնդելով, որ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի չի  կարելի բռնագանձում իրականացնել: Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է այս հարցի հետ կապված:

– Սա լուրջ ինստիտուտ է: Այն ներդնելուց առաջ պետք է տարբեր երկրների փորձն ուսումնասիրվի լրջորեն, ապա կատարվեն օրենսդրական համապատասխան փոփոխություններ, դրա մասին հատուկ օրենք ընդունվի: Բայց սրա հիմքում ՄԱԿ-ի կոնվենցիան է: Նաև կա, այսպես ասած, Լեհաստանի կոնվենցիան: Ես նշեմ, որ խոսքը այն դեպքերի մասին է, երբ հնարավոր չէ այլ կերպ գույքի բռնագանձում իրականացնել: Այդ մարդը մահացել է կամ թաքնվում է քննությունից, իսկ նրա կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը հայտնի է: Սա առանձին դեպքերում է կիրառվում: Ընդ որում, երբ ասվում է, որ դա իրականացվում է առանց մեղադրական դատավճռի, շատերին թվում է, թե դա արվում է առանց որևէ դատական ակտի:

Խոսքը քաղաքացիական դատավարության կարգով իրականացվող գույքի բռնագանձման մասին է: Այսինքն՝ այս դեպքերով պետությունն ինքն է հանդես գալիս որպես հայցվոր, դիմում է դատարան, իսկ պատասխանողի դերում էլ հանդես է գալիս ոչ թե անձը, այլ, այսպես ասած, գույքը: Արդյունքում քաղաքացիական դատավարության  կարգով կայացված դատական ակտի հիման վրա բռնագանձում է տարածվում համապատասխան գույքի վրա:

Պարոն Օհանյան, սա կարելի՞ է համարել անցումային արդարադատության գործիքներից մեկը, թե՞ ոչ:

– Միանշանակ: Իհարկե, գնահատման հարց է, բայց ակնհայտորեն անցումային արդարադատության մեջ է տեղավորվում: Շատ երկրներում կա դրա նախադեպը, փորձը:

Նախկին իշխանության ներկայացուցիչները լուրջ վտանգ են տեսնում այս ինստիտուտի ներդրման մեջ: Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը այն համարել է  ռումբ, որը Կենտրոնական բանկը դնում է կառավարության տակ, և պնդում է, որ այն ներդնելու և կիրառելու  դեպքում մենք ՄԻԵԴում կունենանք տասնյակ հայցեր ընդդեմ Հայաստանի սեփականության իրավունքի խախտման հիմքով:

– Եթե պետությունն իրավական պետություն է, եթե արդարադատությունը կայացած է, ապա նման վտանգներ կամ չկան, կամ նվազագույնի են հասցված: Իսկ եթե պետությունը իրավական չէ, արդարադատությունը կաղում է, ապա յուրաքանչյուր օրենք, յուրաքանչյուր նորմ ունի վտանգներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կկիրառես այդ օրենքը, նոր ինստիտուտը: Երկու փուլ կա այստեղ՝ նախ կարևոր է, թե ինչպիսի օրենք կընդունվի և ինչպես կկիրառվի:

Հաշվի առնելավ Հայաստանի ներկայիս դատաիրավական համակարգը՝ Ձեր կարծիքով, այս ինստիտուտի ներդրման դեպքում այն ինչպե՞ս կկիրառվի:

– Ներկայիս դատաիրավական համակարգի դեպքում ռիսկեր կան, բայց կկիրառվի, քանի որ մեծ հաշվով այնպես չէ, որ մենք չունենք դատաիրավական համակարգ: Ունենք բավականին կայացած համակարգ, որը, սակայն, դեռ թերություններ ունի, ունի չհաղթահարված կոռուպցիա, դատավորներ, որոնք դեռ կախվածության մեջ են կոռուպցիայից, քանի որ ժամանակին այն համակարգային է եղել ու իներցիայով դեռ շարունակվում է:

Անկախ այս ամենից՝ ես կրկին ուզում եմ ընդգծել, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը շատ լուրջ ինստիտուտ է, օգտակար ինստիտուտ է, բայց ամենակարևորն այն է, թե ինչպես ես դու այն ներդնում և կիրառում:

Այսինքն՝ կիրառումից է կախված՝ այն կհաջողի՞, թե՞ չի հաջողի: Ամեն ինչ էլ կարելի է կիրառել և՛ ի բարին, և՛ ի չարը: Դանակով կարելի է և՛ հաց կտրել, և՛ մարդ սպանել: Այդպես էլ այս օրենքը կարող է լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում