Saturday, 11 05 2024
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը

Բանակը շարունակում է մնալ փակ, որի պարագայում քաղաքացիական վերահսկողությունն անհնար է դառնում

Քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է։ Նախօրեին նման հայտարարություն էր արել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնում ենք 3 ուղղությամբ. մինչև զինվորական ծառայության անցնելը զինապարտների իրավունքների պաշտպանություն, զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանություն, զինվորական ծառայության ավարտից հետո նախկին զինծառայողների իրավունքների պաշտպանություն: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը»,- ընդգծել էր Թաթոյանը։

Քաղհասարակությունը, սակայն, դժգոհում է, վերահսկողություն սահմանել զինված ուժերի նկատմամբ իրենց չի հաջողվում, քանի որ բանակը շարունակու է փակ մնալ։ «Այո, վերահսկողությունը շատ կարևոր է, դրան էր միտված նաև մեր «Բանակն իրականում» նախաձեռնության տարիների ընթացքը։ Մենք առաջինը բարձրաձայնում էինք, որ բանակը պետք է փակ չլինի, հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում բանակում։ Պետք է այդ մտայնությունը վերանա, թե բանակում առկա խնդիրների մասին հասարակությունը պետք է չիմանա, չխոսի ու չքննադատի։

Բանակը պետք է բացվի քաղհասարակության առաջ, և բանակում առկա խնդիրները պետք է դառնան հանրության համար հայտնի, քանի որ նման փակ հաստատություններում հաճախ տեղի են ունենում հանցագործություններ, կոռուպցիոն հանցագործություններ, որոնց ականատես եղանք 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Հիմա այդ խնդիրների մասին պետք է բաց խոսենք ու միասին գտնենք այդ խնդիրների լուծման ճանապարհները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ բանակը շարունակում է քաղհասարակության համար փակ մնալ, քանի որ Զինված ուժերի կողմից չկա համագործակցության պատրաստակամություն։ Իրենց մոտ դեռևս պահպանվում է տրադիցիոն մտածողությունը։ «Բայց դա մարտահրավեր է, որը պետք է հաղթահարել, որովհետև ազգային անվտանգության խնդիր է, եթե հանրությունը չունի վստահություն բանակ ինստիտուտի նկատմամբ, ապա չի լինելու նաև պաշտպանական իմունիտետ։ Դրանք փողկապակցված խնդիրներ են։ Որքան բաց լինի, որքան ավելի պատրաստական լինի բանակը բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, այնքան կբարձրանա այդ կառույցի հանրային վստահությունը»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս կարծում է, որ քաղհասարակությանը դեռևս չի հաջողվում լիարժեք վերահսկողություն ապահովել զինված ուժերի նկատմամբ և որպես օրինակ բերում է Մեղրու զորամասի դեպքերը։ «Քաղհասարակությունը փորձում է վերահսկողություն սահմանել, բայց շատ մեծ դժվարությամբ։ Շատ դժվար է պաշտպանության նախարարության հետ աշխատել։ Բարձրացված խնդիրները հիմնականում անարձագանք են թողնվում, այլև թեմաները փակվում են հասարակության համար։ Վառ օրինակը Մեղրու դեպքերն էին, երբ այդպես էլ չիմացանք, թե իրականում ինչ էր տեղի ունեցել Մեղրիի զորամասում։ Գրվեցին նաև զինվորների դեմ տեղեկություններ։ Առ այսօր գաղտնի է պահվում, թե իրականում ով էր մեղավոր ու ինչ էր կատարվել։ ՊՆ-ն ամբողջությամբ փակեց տեղեկատվական հոսքը, կեղծ լուրեր դրեց շրջանառության մեջ, որոնց դժվար է հավատալ։ Մինչդեռ պաշտպանության նախարար, ՊՆ բարձրագույն ղեկավարությունը պարտավոր էր գնալ այդ զորամաս և պարզել իրականությունը։ Բայց դա չարվեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ դրան զուգահեռ այդ օրերին վարչապետը ՊՆ-ում փակ հանդիպում իրականացրեց, որի մասին հանրությանը տեղեկատվություն չտրամադրվեց։ Այս պայմաններում քաղհասարակությունը ինչպե՞ս պետք է վերահսկողություն ապահովի Զինված ուժերում՝ զարմացած հարցնում է իրավապաշտպանը։

«Բանակը փակ համակարգ է, հիմա այն ավելի փակելու միտումները ավելի նկատելի են, քան նախկինում։ Զոհերի, պատահարների դեպքերն են թաքցնում, որ քիչ զոհ ցույց տան, Մեղրիի դեպքեր են լինում, որը փաստում է, որ վերահսկողություն չկա։ Այս պարագայում, բնական է, որ քաղհասարակության աշխատանքը բարդ, եթե չասեմ անհնարին է Զինված ուժերում»,- եզրափակեց Ժաննա Ալեքսանյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում