Sunday, 12 05 2024
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը

Երեք առաջարկ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների՝ Իսրայելի պատկանելության ճանաչմամբ այլևս ակնհայտ է միջազգային հարաբերությունների մերօրյա տրանսֆորմացիան։ Թրամփի նախագահությունն աչքի է զարնում ԱՄՆ-ի՝ նախկինում վարված քաղաքականության արմատական վերանայումներով, որոնք երկարաժամկետ նշանակություն են ունենալու համաշխարհային գործընթացների վրա։ Իրողությունների ճանաչման (recognition of realities) քաղաքականությունը կոնկրետ դրսևորումներ է ստանում Իսրայելի պարագայում, ինչը հիմնավորապես վերանայում է հակամարտությունների կառավարման ու կարգավորման գործընթացը աշխարհում։ Դրանից, բնականորեն, չի կարող խուսափել նաև Հայաստանը, որը Արցախի հարցում նախորդ տարիների փակուղային քաղաքականությունից ազատվելու փայլուն հնարավորություններ է ստացել։

Այս տեսանկյունից առանձնացնելի են երեք ուղղություններ, որտեղ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է շեշտադրված վերաիմաստավորումների ենթարկվի։

Արցախի հակամարտության լուծման ներկայիս բանաձևը ամբողջացած է Մադրիդյան փաստաթղթում։ Ըստ էության, սա կարգավորման մի փաթեթ է, որը տարբեր մոդիֆիկացիաներով բանակցային սեղանին է զինադադարից ի վեր՝ ենթադրելով տարածքային զիջումներ հայկական կողմից, իսկ Ադրբեջանի կողմից՝ Արցախի կարգավիճակի հստակեցման համաձայնություն։ Տասնամյակներով միջնորդները խոսում են «արդարացի», երկու կողմերի համար շահեկան լուծման մասին՝ հռչակագրային այդ ձևակերպումներից այն կողմ չանցնելով։ Սակայն հայկական կողմերն ունեն կարմիր գծեր, որոնցից նահանջ հնարավոր չէ, իսկ Ադրբեջանի առաջադրած պայմանները, իրենց հերթին, բնույթով կապիտուլյացիոն են։ Տարիներով այդպիսի օրակարգով բանակցություններն օրինաչափորեն հանգեցին 2016թ. ապրիլյան ագրեսիային, որտեղ պարզվեց, որ Ադրբեջանը նաև ի վիճակի չէ հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ Այնժամ Ալիևը արդեն ստիպված համաձայնեց Լավրովյան պլանին, որի տրամաբանությամբ կազմված Կազանյան փաստաթուղթը մերժել էր դեռևս 2011թ.։ Բարեբախտաբար Հայաստանը չընկավ այդ ծուղակը և փաստաթուղթը գործնական դրսևորում չստացավ։ Այժմ՝ հատկապես Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունից հետո, որտեղ հղում էր արվում 2009-2011 թթ. պայմանավորվածություններին, տպավորություն է, որ միջազգային հանրությունը ցանկանում է վերադառնալ մեկ անգամ արդեն իսկ տապալված նախաձեռնությանը։ Դա, անշուշտ, ձեռնտու է Ադրբեջանին, որն այսօր պրեստիժի տեսնակյունից խիստ ետ է մնում Հայաստանից ու գոնե քաղաքական առումով զգում է բալանսի խախտումը՝ ի վնաս իրեն, ինչպես նաև միջազգային հանրությանը՝ ի դեմս Մինսկի խմբի համանախագահության, որը կոնսենսուս չունի համաշխարհային ներակայիս գործընթացներում ու ստիպված է վերադառնալ հին օրակարգին՝ դրանում ժամանակավոր կոմֆորտ տեսնելով։

Բայց նման իրավիճակը չի կարող շահեկան լինել Հայաստանի համար, որը ոչ միայն խնդիր ունի զուգորդելու պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը, այլև, ի վերջո, հասնելու Արցախի հարցի հայանպաստ լուծմանը։ Վերջինս, սակայն, չի կարող տեղի ունենալ Մադրիդյան փաստաթղթով ոչ թե այն պատճառով, որ հայկական շահերը այդտեղ վատ են ներկայացված (համապատասխան դիվանագիտական աշխատանքի պարագայում այդ փաստաթուղթը կարելի է ծառայեցնել Հայաստանի ու Արցախի շահերին), այլ որովհետև այն համարժեք չէ համաշխարհային քաղաքականության ներկայիս մեթոդաբանությանը, սկզբունքներին, տեմպին ու հարաբերություններին։ Հայաստանը չի կարող և չպետք է գերին դառնա հետպատերազմյան աշխարհակարգի (Post-World War II Order) քաղաքական հարաբերությունները սպասարկող միջազգային իրավունքի ընդամենը մեկ տարրին, որը այլևս չի պատասխանում այսօրվա աշխարհակարգի մարտահրավերներին։ Ի դեպ, միջազգային իրավունքի այդ նույն համակարգն այս տարիների ընթացքում չի լուծել նաև աշխարհաքաղաքական որևէ լուրջ հարց, բացի աֆրիկյան տարածաշրջանում հետգաղութային հակասությունները ժամանակավորապես խաղաղապահ մանդատների միջոցով քողարկելուց։

Արդ, Հայաստանը պետք է ձգտի համալրել այն, ընդլայնել սեփական գաղափարներով ու նախաձեռնություններով։ Թեպետ ԼՂ հակամարտության գոյությունը տարիների ի վեր կասեցրել է Հայաստանի զարգացումը, սակայն այսօր այն կարող է միջազգային ասպարեզում նոր խոսքով հանդես գալու հնարավորություն ընձեռել։ ԱՄՆ նախագահի քաղաքականությունն արաբա-իսրայելական հակամարտությունում արդեն իսկ ջուրն է նետել տարածքային ամբողջականության «անխախտելի» համարվող սկզբունքը, ինչպես նաև առաջանակարգ նշանակություն հաղորդել ռազմա-քաղաքական իրողությունների ճանաչման ու անվտանգության սկզբունքներին։ Ակնհայտ է, որ դրանք ուղիղ վերագրական են Արցախի հակամարտությանը, որտեղ ավելի քան քառորդ դար է, ինչ ձևավորված է հստակ ռազմա-քաղաքական իրողություն, իսկ արցախցիների ինքնորոշման ձգտումն առաջնահերթորեն պայմանավորված է եղել ֆիզիկական անվտանգությամբ։ Հետևաբար, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է խարսխվի վերոնշյալ սկզբունքների վրա, որոնց համար քաղաքական պրակտիկ նախադեպն արդեն իսկ սահմանված է ԱՄՆ նախագահի կողմից։ Արցախի հարցում նոր քաղաքականության համար կարող է առարկայական նշանակություն ունենալ «անջատում հանուն փրկության» (remedial seccession) միջազգային նորմը, որի կենսունակությունը դրսևորվել է Կոսովոյի պարագայում՝ իրավա-քաղաքական, Հվ. Օսեթիայի ու Աբխազիայի պարագայում՝ ռազմա-քաղաքական տեսանկյունից։

Երկրորդ առաջնակարգ քայլը, որը բախում է Հայաստանի դուռը, դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության իրացումն է՝ բոլոր ուղղություններով։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, բացառությամբ վարչապետի անձնական նախաձեռնությունների, դեռևս համալիր կերպով չի կրում հայկական հեղափոխության կերպը։ Մինչդեռ իշխանության խաղաղ փոխանցումը և այլընտրանքների վրա քաղաքականություն կառուցելու շեշտադրումը պետք է դառնային արտաքին քաղաքականության ճակատը։ Սա էլ այն պարագայում, երբ թերևս համաշխարհային կոնսենսուսով Հայաստանը վերածվեց խաղաղ իշխանափոխության էտալոնի։ Սակայն այս մեկ տարվա ընթացքում օտար պետությունների հետ հարաբերություններում նկատելի դարձավ նրանց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կապիտալիզացնելու խնդիրը։ Եվ սրանից էլ բխում է երրորդ քայլը՝ արտաքին քաղաքականության ոլորտում կադրային փոփոխությունների տեսքով։ Նախորդ տասը տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարժեցվել է պասիվությանն ու անտարբերությանը, ինչն իր ուղիղ ու խիստ բացասական ազդեցությունն է ունեցել նաև դիվանագետների աշխատելաոճի վրա։ Եվ զարմանալի չէ, որ այս տարի ԱԳՆ-ն աննախադեպ քայլի դիմեց՝ արտաքին մրցույթներ հայտարարելով, ինչը թերևս մասամբ պայմանավորված էր նաև վերոնշյալ ընկալմամբ։ Սակայն խոսքը առաջին հերթին Հայաստանի արտաքին հետաքրքրությունների թիրախ համարվող պետություններում նոր իշխանության քաղաքական կամքը կրող և այն սպասարկելու պոտենցիալ ունեցող դեսպանների նշանակումն է։ «Արտաքին ներարկումն» այս պայմաններում անխուսափելի է, եթե որպես խնդիր է ձևակերպվում ժամանակի պահանջներին համապատասխան արտաքին քաղաքականություն ունենալը։

Այսպիսով, Հայաստանում այսօր տեղի ունեցող ներպետական վերափոխումներն այլևս կարելի է զուգորդված համարել արտաքին հարաբերություններում տեղի ունեցող բացառիկ իրադարձությունների հետ։ Հայաստանը, ըստ այդմ, կա՛մ պետք է շարունակի ռիսկերից խուսանավելու անվան տակ հանդես եկող պասիվ քաղաքականություն վարել, կա՛մ դառնա համաշխարհային գործընթացներին արձագանքող և ամենակարևորը՝ միջազգային քաղաքականության տեմպին հավասար ընթացող պետություն։ Նախորդ տարվա իրադարձությունները գոնե երկրի ներսում լուծել են ինքնիշխանության ու կարծրատիպերից հրաժարվելու գիտակցության հարցը պետական իշխանության մակարդակում։ Դա ուժեղ տրամպլին է արտաքին հարաբերություններում լրջագույն ձեռքբերումներ ունենալու համար՝ առավել ևս, որ միջազգային քաղաքականությունն ընձեռում է դրա համար բոլոր պայմանները։

Նժդեհ Հովսեփյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում