Tuesday, 28 05 2024
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում

Սյունիքի մարզի դատախազը նպաստառուների նկատմամբ ապօրինություններ թույլ տված անձանց նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելու միջնորդագիր է ներկայացրել մարզպետին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված նյութերով պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը նպաստառու շահառուի համար նպաստ ձևակերպելու դիմաց առաջարկել է իրեն տալ նրան հասանելիք` տարվա 6 ամիսների նպաստի գումարները։ Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանից հետո հանրային ծառայողը 2009-2010թթ․ ընթացքում, նախնական պայմանավորվածության համաձայն, շահառուից անձամբ ստացել է 2009-2010թթ․ 12 ամիսների նպաստի գումարները։ Բացի այդ, նույն մասնագետը մեկ այլ շահառուի օգտին կատարելով նույնաբովանդակ գործողություններ՝ պահանջել է իրեն տալ հասանելիք նպաստի գումարներից տարվա 6 ամիսների նպաստի գումարները։ Շահառուի հրաժարվելուց հետո առաջարկել է իրեն փոխանցել տարվա յուրաքանչյուր ամսվա նպաստի գումարի կեսը, ինչին շահառուն համաձայնվել է, որից հետո 2015թ․ առաջին 6 ամիսների և 2016թ․ առաջին 5 ամիսների նպաստի գումարի կեսը մասնագետն անձամբ ստացել է շահառուից։

Չնայած քննության ընթացքում տարածքային գործակալության մասնագետը հերքել է շահառուներից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու հանգամանքը, սակայն չի առարկել համաներում հայտարարելու ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դեմ։

2019թ. մարտի 19-ին քրեական գործով վարույթը կարճվել է և համաներման ակտ ընդունվելու հիմքով սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության մասնագետի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:

2018 թվականի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննվել են 7 քրեական գործեր՝ հարուցված Սոցիալական աջակցության Սյունիքի տարբեր՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրիի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու փաստերով։

Հանցավոր գործողությունները դրսևորվել են շահառուներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու կամ ցուցակներից չհանելու կամ որպես սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի միանվագ դրամական օգնություն տրամադրելու հիմքեր ստեղծելու համար ապօրինի վարձատրություն ստանալու, առանց տնայց կատարելու տնայցի մասին կեղծ փաստաթուղթ կազմելու, խարդախությամբ պետության կողմից տրամադրվող օգնությունը հափշտակելու եղանակներով։

2 քրեական գործ սոցիալական ապահովության Գորիսի տարածքային գործակալության 2 աշխատակիցների նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 1 քրեական գործով վարույթ՝ սոցիալական ապահովության Սիսիանի տարածքային գործակալության 1 աշխատակցի նկատմամբ, կարճվել է համաներման ակտ կիրառելու հիմքով, ևս 4 քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։

Հաշվի առնելով, որ նմանօրինակ գործելաոճը պարարտ հող է ստեղծում հանցավորության աճի համար և ելնելով հանցանքի կատարմանը նպաստող պայմանները և պատճառները վերացնելու անհրաժեշտությունից՝ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը միջնորդագիր է ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին:

Միջնորդագրով մարզի դատախազն առաջարկել է քննարկել Սիսիանի տարածքային գործակալության նշված հանրային ծառայողի, ինչպես նաև նմանօրինակ խախտումներ թույլ տված այլ ծառայողների վարքագիծը և նրանց պաշտոնավարման հետագա նպատակահարմարությունը։ Բացի այդ, առաջարկվել է հանձնարարել ձեռնարկելու համապատասխան միջոցներ հետագայում նման արարքների կատարումը բացառելու նպատակով և արդյունքների մասին հայտնել Սյունիքի մարզի դատախազություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում