Հարավային Կորեայի ռազմական օդուժը հաղորդել է Սեուլից 85 կմ հեռավորության վրա գտնվող ռազմական բազայից Cheongung դասի հակաօդային հրթիռի պատահական գործարկման մասին, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով Renhap գործակալությանը:
Կորեայի ռազմական օդուժի ներկայացուցիչը նշել է, որ միջին հեռահարության հրթիռը չեզոքացվել է օդում՝ ինքնաոչնչացման արձանագրության համաձայն:
«Զոհերի և ավերածությունների մասին դեռևս ինֆորմացիա չի ստացվել»,- ասել է ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ Կորեայի զինվորականները միջադեպի պատճառները հետաքննող օպերատիվ խումբ են ստեղծել: