Բրյուսելում Սիրիայի շուրջ երրորդ դոնորական համաժողովի ժամանակ առնվազն 85 երկրի և կազմակերպության ներկայացուցիչներ երկու օրում 7 մլրդ դոլար են հավաքել՝ որպես մարդասիրական օգնություն մերձավորարևելյան երկրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ համաժողովի մասնակիցները համակարծիք են՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայում քաղաքական գործընթացին աջակցելու հարցում։ Կողմերը նաև կոչ են արել շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ Սիրիայում ահաբեկիչներին ոչնչացնելու հետ կապված։
Համաժողովը երրորդ անգամ տեղի է ունեցել առանց Սիրիայի իշխանությունների մասնակցության՝ ՄԱԿ-ի և Եվրամիության պահանջով։