Թել Ավիվում, փորձի համար, հետիոտնային անցումներից մեկում անցման գծերին լուսավորություն է տեղադրվել, որը կօգնի ապահովել «բջջային հեռախոսներով զոմբիների» անվտանգությունը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով քաղաքի քաղաքապետարանին:
Նշվում է, որ բարելավված հետիոտնային անցման գծերը հայտնվել են հեռախոսով տարված հետիոտներին մեքենայի տակ ընկնելու վտանգից պաշտպանելու համար:
«Երկրում առաջին լուսադիոդային հետիոտնային անցման գծերը հայտնվել են Թել Ավիվի կենտրոնում «բջջային հեռախոսներով զոմբիների» անվտանգությունն ապահովելու համար»,- նշել են քաղաքապետարանում:
Եթե փորձը հաջողվի, ապա լուսադիոդային հետիոտնային անցման գծեր կտեղադրվեն ամբողջ քաղաքում, ասել են քաղաքապետարանում: