Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Երևանի կամ – կամ-ը Բաքվին. վախենալ պետք չէ

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը չի հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, իսկ դրանք չեն կատարվում, որովհետև դեմ է Ադրբեջանը: Հարցին, թե այդ դեպքում Հայաստանն ինչու է խոսում և հանդիպումների գնում, եթե Բաքուն չի կատարել պայմանավորվածությունները, Քոչարյանը պատասխանել է, որ ցանկացած հանդիպում լավ է, քան ռազմական գործողությունը: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հարցը շոշափվում է վաղուց: Ընդ որում, այստեղ օրակարգային դասավորության խաթարումները նկատվել են ոչ թե թավշյա հեղափոխությունից հետո, այլ դեռևս հենց Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո:

Մյուս կողմից, այս մասով հիմքեր կան իրավիճակը գնահատելու նաև հակառակ կողմից՝ մեխանիզմները դե յուրե ամրագրված չեն, քանի որ դեմ է Ադրբեջանը, սակայն դե ֆակտո դրանք գործում են հայկական առաջնագծի տեխնիկական հագեցման շնորհիվ, որով էապես բարձրացել է Հայաստանի թե՛ հետախուզական կարողությունների մակարդակը, թե՛ կանխարգելիչ գործողությունների: Մնում է հարցի քաղաքական կողմը՝ շարունակվո՞ւմ է ճնշումը Ադրբեջանի վրա այդ թեմայով, իրավականորեն մեխանիզմներն ամրագրելու համար, թե՞ ոչ:

Այստեղ է, որ խնդիրը նոր երանգ է ստանում Հայաստանի նոր հայտարարությունների ֆոնին, որոնք կապված են Արցախի լիարժեք բանակցային կողմ դառնալու հետ: Երևանն ավելի ու ավելի հստակ է հայտարարում, որ իր խնդիրը Արցախի լիարժեք բանակցային կողմ դառնալն է և քանի դեռ տեղի չի ունեցել դա, անհնար է խոսել տեղի ունեցող բանակցության մասին: Ադրբեջանը դեմ է արտահայտվում նաև այս մոտեցմանը, ինչպես Վիեննան է մերժում: Ստացվում է, որ Ադրբեջանն արդեն ստիպված է մերժել երկու հանգամանք, իհարկե մեկը պայմանավորվածություն, մյուսը՝ հայկական կողմի զուտ պահանջ, սակայն ահա այդ պահանջի ֆոնին ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ՝ հաշվի առնելով և այն, որ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի պահանջի հանդեպ ցուցաբերում են ոչ ուղղակի, սակայն նկատելի լոյալություն: Նրանք հայտարարում են, որ Արցախի կողմ լինելը պետք է որոշեն կողմերը: Այսինքն՝ նրանք հավասար կշիռ են տալիս թե՛ Ադրբեջանի մերժմանը, թե՛ հայկական պահանջին:

Եվ այստեղ կարող է բացվել ուշագրավ դաշտ, կամ ընդլայնվել դաշտը հայկական կողմի համար՝ կամ Արցախը դառնում է բանակցային կողմ, կամ, օրինակ, հայկական երկու կողմերը կարող են լիազորվածության հարցը լուծել, սակայն միայն Ադրբեջանի կողմից ռազմական սադրանքը բացառելու իրավական ամրագրումների, այսինքն՝ Վիեննայի օրակարգի հաստատման դեպքում: Կամ Բաքվին կմնա երրորդ տարբերակը՝ ռազմականը, սակայն այստեղ արդեն մենք հասնում ենք բանակցություն կամ պատերազմ դիլեմային: Դա կեղծ դիլեմա է, ինչի մասին առիթ ենք ունեցել խոսել և գրել բազմաթիվ անգամ: Բաքվին բանակցությունը պետք է պատերազմի ռազմավարությունը սպասարկելու համար, ըստ այդմ՝ հայկական կողմը պետք է հստակ պատկերացնի, որ բանակցության գնալով չի կանգնեցնում Ադրբեջանին, այլ բոլորովին այլ բաղադրիչներով: Բանակցության գնալ պետք է Ադրբեջանին պայմաններ առաջադրելու տրամաբանությամբ, ոչ թե նրա չկրակելու պայմանին հետևելով, ուղղակի լինի այդ պայմանը, թե մեր ընկալումների մեջ տարիների ընթացքում ձևավորված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում