2013թ. Սինգապուր այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է ռեկորդային թվի՝ 15.5 միլիոն մարդ: 2012թ. համեմատ զբոսաշրջիկների թիվը մեծացել է 7.2%-ով՝ հաղորդում է Straits Times-ը:
Սինգապուրի զբոսաշրջային բյուրոյի նախնական գնահատմամբ՝ արտասահմանցի հյուրերի ծախսերը, որոնք կազմել են 23.5 միլիարդ դոլար, ավելացել են ընդամենը 400 միլիոն դոլարով՝ 2012թ. համեմատ, ինչն ամենացածր ցուցանիշն է 2009թ. հետո:
Սինգապուր կղզային փոքր պետությունը տեղակայված է երկրագնդի ծովային և օդային ուղիների գլխավոր խաչմերուկներից մեկում: 2012թ. արդյունքներով՝ «Չանգի» միջազգային օդանավակայանից օգտված մարդկանց թիվը դրա գոյության 30 տարվա ընթացքում առաջին անգամ հասել է 51.2 միլիոնի՝ 2011թ. համեմատ գրանցելով 10% աճ: Ընդ որում, քաղաք-պետության բնակչությունը միայն վերջերս է գերազանցել 5 միլիոնը: