Nordwind Airlines ավիաընկերության ինքնաթիռը թռիչք է կատարել Մոսկվայից դեպի Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս։՝ տեղեկացնում է Novaya gazeta-n՝ հղում կատարելով Flightradar24-ի տվյալներին։
Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Boeing 777-ը Մոսկվայի Շերեմետևո օդանավակայնից Կարակաս է մեկնել փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը։ Վենեսուելայում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը կես օր կանգնած է մնացել այնտեղ, հետո ուղևորվել Ուգանդայի Էնտեբե օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել մարտի 2-ին։
Նույն օրը Boeing 777-ը թռիչք է կատարել դեպի Տանզանիայի Զանզիբար կղզի, որտեղից մարտի 3-ին վերադարձել է Վենեսուելա։ Հետո, մարտի 4-ի առավոտյան ինքնաթիռը նորից ուղևորվել է Ուգանդա։
Ինչ կամ ում է տեղափոխել ինքնաթիռը՝ չի նշվում։









































