Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մարգինալների սպառնալիքն Արցախին

Նախօրեին Երևանում հանրահավաք էր, Ազատության հրապարակում ինչ-որ մարդիկ դեմ էին արտահայտվում տարածք հանձնելուն, թեև լրագրողների հետ զրույցում այդպես էլ հոդաբաշխ կերպով չէին կարողանում բացատրել, թե հատկապես ինչ առիթով է պայմանավորված իրենց տագնապը, ով է հանձնում, որ իրենք էլ դեմ են արտահայտվում:

Դատելով հանրահավաքի ընթացքից, կազմակերպիչների և հարթակի բանախոսների կազմից՝ մի քանի բացառությամբ, միջոցառման կամ նախաձեռնության բուն նպատակը ոչ թե «հողերն» էին, այլ աղմուկը: Ինչպես ցանկացած միջոցառում, որ նախաձեռնվում է պետական-ազգային կարևորագույն հարցերի առնչվող խորագրով, այս դեպքում էլ բնականաբար առկա է ներգրավված միանգամայն անկեղծ, մտահոգ, հենց այդ օրակարգով ապրող անձանց մասնակցություն, որոնք օրակարգին են հավատում, ոչ թե հետևում են կազմակերպիչներին: Բայց, ի վերջո, պարզվում է, որ այդ անկեղծ մտահոգ մարդիկ կամ խմբերը կամա թե ակամա ծառայում են ընդամենը աղմուկին, ոչ թե օրակարգին: Եվ ավելին, պետական-ազգային օրակարգն այդ իմաստով ստանում է «արջի ծառայություն»՝ մեղմ ասած, որովհետև խորքային առումով կատարվում է ավելի վտանգավոր մի բան:

Մարգինալ միջոցառումները և իրականում աղմուկի էֆեկտի համար կազմակերպվող նախաձեռնությունները իրենց մարգինալ և աղմկոտ հետքն են թողնում այն օրակարգերի, պետական, ազգային, քաղաքական այն լրջագույն հարցերի, խնդիրների վրա, որոնք Հայաստանն ու Արցախն ունեն որպես պետություն, և որոնց ուղեկցությամբ պետք է ապրեն ու զարգանան: Իսկ դա նշանակում է, որ կենսագործունեության այդ ռեժիմը հնարավոր է էֆեկտիվ դարձնել միայն կարևոր հարցերի շուրջ լրջագույն հանրային քննարկումների, մտագրոհների, գաղափարների, քաղաքական լոկալ կամ երկարաժամկետ կոնցեպտների գեներացմամբ, որոնք թույլ կտան այդ խնդիրների շուրջ հանրային-պետական գործիքակազմը պահել պարբերական համալրման և հարստացման ռեժիմում: Իսկ դա կարևոր է ընդհանրապես պետական ստրատեգիայի առանցքային հարցի՝ քայլ առաջ լինելու խնդրի սպասարկման համար:

https://www.panorama.am/files/images/74(31).jpg

Հայաստանն ու Արցախը պետք է այդ հարցերում լինեն քայլ առաջ՝ աստիճանաբար անցնելով իրավիճակ ստեղծելու ռեժիմի: Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է մարտահրավերներին ոչ թե իրադարձային, այլ իրավիճակային արձագանքներ և պատասխան: Այսինքն՝ որևէ մարտահրավերի ի պատասխան Հայաստանը պետք է գործի նոր իրավիճակ ստեղծելու փիլիսոփայությամբ, այսինքն՝ պատասխանները պետք է ենթադրեն նոր իրավիճակի ստեղծում ավելի լայն իմաստով, քան զուտ այն իրողությունը կամ իրադարձությունը, որին Հայաստանը պետք է պատասխանի իրադարձությամբ:

Դա է, որ պահանջում է լրջագույն քաղաքական դիսկուրսի առկայություն, որը դրա մասնակիցների համար ենթադրելու է նաև սեփական խոսքի ու գործի համար համարժեք պատասխանատվություն՝ ըստ մասնակցի կարգավիճակի՝ իշխանություն լինի, ընդդիմություն, թե հանրային սեկտոր: Դա եղել է Արցախի և ընդհանրապես հայկական նորանկախ պետականության ձևավորման գործում թույլ տված լրջագույն ռազմավարական բացթողումներից մեկը, որը ներկայում ունի հնարավորինս արագ լրացման անհրաժեշտություն:

Մինչդեռ կարևորագույն այդ խնդիրների շուրջ մարգինալ դրսևորումները մարգինալացնում են օրակարգը, օրակարգի վրա են թողնում իրենց մարգինալ դրոշմը, օրակարգն են արժեզրկում հանրային գիտակցության մեջ, ինչը խորքային առումով ներսից ավելի մեծ վտանգ է, քան այդ հարցերում Հայաստանի արտաքին մարտահրավերները:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում