Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ոմանց ուղեղներում ճգնաժամ է. Շիրակի թեմի առաջնորդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր զուգահեռներ է անցկացրել մեր ժամանակների և Պապ թագավորի ժամանակաշրջանի միջև՝ ասելով, որ ավանդական մտածողության մեջ Պապ թագավորը համարվում է Հայ առաքելական եկեղեցու թշնամիներից, մինչդեռ հենց նրա շնորհիվ մենք այսօր ունենք Հայ առաքելական եկեղեցի: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կարծիք հայտնեց, որ համեմատությունն այնքան էլ տեղին չէ. «Պապ թագավորից մեզ բաժանում է ավելի քան 16 դար, հետևաբար Պապ թագավորի և այսօրվա համեմատությունը, չեմ կարծում, թե տեղին է… Այդ դարերի ընթացքում շատ և շատ ուրիշ դեպքեր, հարաբերություններ և խնդիրներ են եղել, որոնք կարող էին փոխած լինել եկեղեցի – պետություն հարաբերությունների դիմագիծը: Երկրորդ՝ ես այդ հաստատումը չեմ ընդունում, թե Պապ թագավորը հայ եկեղեցու մեծագույն թշնամի է… »:

Պատմագետները մի օրինաչափություն են արձանագրում, որ Առաքելական եկեղեցու դերն ուժեղանում էր երկրի ինքնիշխանության անկմամբ… Եվ թարմ օրինակ է բերվում` Հայ առաքելական եկեղեցաշինության վերջին բուռն փուլը համընկավ այն ժամանակների հետ, երբ պետական իշխանությունը յուրացվեց քրեաօլիգարխիկ շրջանակների կողմից: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց. «Հայաստանում բուռն եկեղեցաշինություն գոյություն չունի, դա միֆ է, որ հայտնի չէ, ինչ նպատակով է ասպարեզ նետվում… Եթե անգամ լիներ բուռն եկեղեցաշինություն, դրանից չէ, որ պիտի սրվեր պետություն -եկեղեցի հարաբերությունը, բուռն եկեղեցաշինությունը ինչո՞վ է սպառնում հայկական պետականությանը:

Եկեղեցու գործունեությունը կարող է համընկնել տարբեր իշխանությունների ժամանակաշրջանի հետ, մենք մեր գործն ենք անում, և քրեաօլիգարխիկ իշխանության պայմաններում էլ ենք իրականացնում եկեղեցաշինություն, ոչ քրեաօլիգարխիկ իշխանության պայմաններում էլ. դա մեր առաքելությունն է: Բայց եկեղեցաշինություն պետականաշինության հաշվին չի եղել, չկա և չի լինելու…

Երբ քրեօլիգարխիկ համակարգն էր իշխում (որի դեմ հաճախ խոսում էինք), բա ո՞ւմ հետ պիտի համագործակցեինք՝ Էրդողանի՞, թե՞ Ալիևի: Շատ անբնական կլիներ, եթե եկեղեցին չհամագործակցեր քրեաօլիգարխիկ համակարգի հետ»:

Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հավաստմամբ՝ իշխանափոխության հետ կապված՝ ճգնաժամ չի առաջացել պետություն – եկեղեցի հարաբերություններում. «Ճգնաժամը ոմանց ուղեղներում է: Եկեղեցին շարունակում է իր առաքելությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում