Saturday, 11 07 2026
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար

«Հեղափոխություն չի եղել»-ը կոնտեքստից կտրված է տարածվում

Փետրվարի 14-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր եզրափակիչ ելույթում խոսելով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հնչող քննադատության մասին, ասել է․ «Ասում են՝ հեղափոխություն չի եղել»: Վարչապետի այս խոսքը, որպես փաստական հանգամանք, տարածել է նաև պետական «Արմենպրես» գործակալությունը: Փորձենք, սակայն, հասկանալ, թե ո՞վ և ի՞նչ կոնտեքստում է ասել «հեղափոխություն չի եղել» արտահայտությունը:

Այսպիսով, վարչապետն իր ելույթից բավականին զգալի հատված նվիրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին հակադարձելուն, որի ընթացքում, ի թիվս այլի՝ նշել է․ «․․․Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել: Բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք այստեղ նստած»:

«Լուսավոր Հայաստանին» «հեղափոխություն չի եղել» արտահայտությունը վերագրեցին նաև որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական «Արմենպրես» գործակալությունը:

Խոսքը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի մասին է, որն իր ելույթում դժգոհություն էր հայտնել կառավարության հնգամյա ծրագրում տեղ գտած արտաքին քաղաքական և պաշտպանության հատվածներին՝ մասնավորապես հայտարարելով․ «Եթե մենք կառավարության ծրագիրը դիտարկենք որպես հեղափոխության արդյունք, ապա ցավով պետք է արձանագրենք, որ ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել՝ բառի խորքային, արժեքային, գաղափարական և քաղաքակրթական առումներով»։

Հենց այս խոսքից էլ առանձնացվել է քննարկման առարկա արտահայտությունը, և տպավորություն է ստեղծվել, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը չի ընդունում ապրիլյան իրադարձությունների առկայությունը և մերժում հեղափոխության՝ լինելու փաստը։ Այնինչ, Արման Բաբաջանյանը նկատի է ունեցել այն, որ կառավարության ծրագիրը պետք է ինքնին լիներ հեղափոխական, իսկ ծրագրում, ըստ պատգամավորի, հեղափոխություն տեղի չի ունեցել, և այն որևէ կերպ չի արտացոլում նոր կառավարության որդեգրած արժեքները։

«Արմենպրես» պետական գործակալությունը, սակայն, «Հեղափոխություն չի եղել» արտահայտությունը ներկայացնում է որպես «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտեցման փաստական իրողություն՝ առանց կոնտեքստի ներկայացման: Հարկ է նշել, այլ լրատվամիջոցները, որպես կանոն, զուտ մեջբերել են վարչապետին և ոչ թե սեփական անունից ընդդիմադիր խմբակցությանն են վերագրել այդ արտահայտությունը՝ այն էլ առանց ամբողջական համատեքստի ներկայացման:

Հավելենք, որ «Արմենպրես» գործակալությունը գործում է պետական ֆինանսավորմամբ և միայն 2018 թվականին հարկատուների հաշվին պետբյուջեից ստացել է մոտ 150 մլն դրամ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում