Friday, 17 07 2026
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին

Ձևականություններով չեմ զբաղվելու. Հայրիկյանը Սահմանադրությունը փոխելու առաջարկությամբ կդիմի քաղաքական ուժերին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

-Պարոն Հայրիկյան, դուք նախաձեռնել էիք Սահմանադրությունը փոխելու գործընթաց, այժմ այդ օրակարգով մի քանի կուսակցություններ համագործակցում են։ Դուք մասնակցո՞ւմ եք այդ քննարկումներին։

Իսկապես, տարբեր ուժերի կողմից զուգահեռ աշխատանքներ են տարվում։ Որքան հնարավոր է՝ մենք փորձում ենք համաձայնության գալ։ Այսինքն՝ և՛ նոր նախաձեռնություններին ենք մասնակցում, և՛ մեր հին գործընթացն ենք առաջ տանում։ Ընթացքում որոշ դժվարություններ են առաջացել։ Եթե նախկինում մենք ուղղակի գիտեինք, որ ստորագրություն պետք է հավաքվի, հիմա նաև այսպիսի խնդիր է դրված. ստորագրություն հավաքելուն զուգահեռ սահմանված են կանոններ, որոնք գործնականում անհնարին են դարձնում ստորագրահավաքը, այսինքն՝ քաղաքացու տուն չես գնում ստորագրության համար։ Նաև այդ հարցերն են քննարկվում հիմա։ Այսինքն՝ գործը հիմա տարբեր ուղղություններով նախապատրաստական փուլում է։

Մենք գրեթե բոլորին էլ մասնակցում ենք, այսինքն՝ այդքան շատ չէ՝ երկու հիմնական, երրորդը ձախողվեց։ Իմ մոտեցումը հստակ է, ես ձևականություններով չեմ ուզում զբաղվել։ Դեռևս տաս տարի առաջ վեց կուսակցություն համաձայնության է եկել, ինչո՞ւ պետք է զրոյից սկսենք։ Ինձ համար անընդունելի է նաև այն մոտեցումը, որն առաջարկվում է որոշ ուժերի կողմից՝ Սահմանադիր ժողով հրավիրենք, համաձայնության գանք, որովհետև ես չեմ ուզում նույնիսկ անցանկալի Սահմանադրության բոլոր նրբերանգները չեղարկել։

-Ձեր առաջարկն ու պահանջը հիմա կոնկրետ ո՞րն է։

-Իմ անձնական մոտեցումը հետևյալն է. եթե նախկինում եղել է վեց կուսակցությունների համաձայնությամբ Սահմանադրության համար կարևոր խնդիրների ամրագրում, ինչո՞ւ հիմա պետք է զրոյից սկսենք։ Այդ կուսակցությունները լուրջ աշխատանք էին տարել՝ և՛ Ազգային ժողով էին տվել, և՛ նախագահին։ Դա պետք է որպես հիմք ընդունել, որովհետև այնտեղ կարևոր սկզբունք կա՝ քաղաքացիների իրավունքների առավելագույն ընդլայնում, քաղաքացիներին պետք է երկրի տերը դարձնել։ Բայց, որպեսզի դիմացիններս իրենց վատ չզգան, նոր գործընկերներ են՝ համբերատարությամբ ենք լցվում, ասում ենք՝ ուսումնասիրեք, տեսեք՝ ինչ դիտողություններ ունեք։ Մենք ունենք բացարձակ ժողովրդավարության Սահմանադրություն, մնացած բոլորը, եթե ազնիվ են՝ պետք է գան հանգեն դրան, դրանից այն կողմ մարդկությանը հայտնի չէ։ Մի հոգեբանական խնդիր կա՝ մարդկանց օգնել, որ իրենց ներքին անվստահությունն ու բարդույթները հաղթահարեն, հասկանան, որ սա գոնե երկու սերնդի տևական աշխատանքների արդյունք է ու եթե ունենան՝ դրա հիման վրա առաջարկներ ներկայացնեն։ Իրենք ասում են՝ հավաքվենք, գրենք, հետո մասնագետներին տանք, մասնագետներն իրենց կարծիքն ասեն՝ դա մանկապարտեզ է։ Բարի ցանկություն է, բայց մանկապարտեզ։

-Այդ առաջարկությունները պատրաստվո՞ւմ եք ներկայացնել իշխանություններին։

-Իմ մոտեցման մասին ասեմ։ Երբ նախնական համաձայնության կգանք, նորից կդիմենք Նիկոլ Փաշինյանին։ Երկու անգամ դիմել ենք՝ որպես ԱԻՄ, հիմա այս նոր կուսակցություններով միասնական դիմենք։ Եթե Նիկոլ Փաշինյանը ընդառաջ է գալիս, իր մեղքերը քավում՝ շատ լավ, թող մտնի խորհրդարան։ Մենք նաև Էդմոն Մարուքյանին կդիմենք, քանի որ խորհրդարանում է նաև Ծառուկյանի խմբակցությունը, Հանրապետականին, Դաշնակցությանը՝ բոլորին ենք դիմելու։ Անձամբ ես կդիմեմ որպես նախաձեռնության հեղինակ։

-Դուք ևս առաջարկում եք վերացնել սուպերվարչապետական համակարգը, օրինակ՝ ԼՀԿ-ն այդ խնդրի մասին պարբերաբար բարձրաձայնում է։

-Իրենք մասնավոր ինչ-որ բանի մասին են խոսում, մենք՝ ոչ, խնդրին գլոբալ ենք նայում։ Մենք ուզում ենք, որ քաղաքացու իրավունքներն ամրագրվեն։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում