ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում ներքաղաքական ճգնաժամը կարելի է մի քանի ճանապարհով հաղթահարել, և ինքը խնդրի լուծման բազմաթիվ ծրագրեր ունի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես միշտ ունեմ A, B, C, D և E ծրագիր։ Ես հավանաբար ավելի ճկուն եմ քան շատ-շատերը, որոնք գտնվել են այս պաշտոնում»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ունի գործողությունների ծրագիր, եթե Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն պահպանի իշխանությունը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը դիտարկում է Վենեսուելայի վերաբերյալ «գործողությունների բոլոր տարբերակները», սակայն ռազմական հնարավոր ներխուժման մասին հարցի պատասխանից Թրամփը խուսափել է։










































