Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. քննարկվում է Կառավարության ծրագրի նախագիծը:
Կառավարության ծրագիրը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վարչապետին խնդրեց ասել՝ Կառավարության ծրագրում գործազրկության դեմ պայքարի թեզը չի՞ հակասում արդյոք գործնականում իրականացվող քայլերին. «Քանի որ օպտիմալացման հետևանքով բախվելու ենք գործազրկության հետ, ինչը ինքնին ենթադրում է աղքատություն: Կխնդրեի նաև որոշակի թվային ցուցանիշ ներկայացնել՝ քանի՞ մարդ է կրճատվելու և որքա՞ն գումար է տնտեսվելու»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ կկրճատվի 150-200 մարդ:
Մանրամասները՝ տեսանյութում:










































