Sunday, 16 06 2024
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի

«Գանձումներ չկատարելու համար պատասխանատվությունը հանված է». ֆինանսների նոր փոխնախարարը` կուտակային կենսաթոշակի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների նորանշանակ փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

– Պարոն փոխնախարար, հետաքրքիր է իմանալ, Դուք քավոր-սանիկական հարաբերություններ ունե՞ք նախարարի հետ, որ փոխնախարար դարձաք, քանի որ թեման ակտուալ է այս օրերին ֆինանսների նախարարի հետ կապված, ով, ինչպես պարզվեց, վարչապետի սանիկն է:

– Ո՛չ, միանգամից ասեմ, որ որևէ ազգակցական, քավոր-սանիկական հարաբերություններ չկան, և մեզ մոտ հարաբերությունները եղել են աշխատանքային և հենց Ֆինանսների նախարարությունում ձևավորված հարաբերություններ:

– Իսկ չե՞ք էլ ցանկացել, որ նման հարաբերություններ լինեն, բավականին հեռանկարային կարող են լինել այդ կապերը:

– Ճիշտն ասած, էդ քավոր-սանիկական հարաբերությունները, ինձ թվում է, մարդկային զգացմունքներով պայմանավորված հարաբերություններ են: Երբեք չեմ ձգտի, որ աշխատանքային կարիերայի համար նման քայլի գնամ: 

– Դուք ի՞նչ եք պատրաստվում անել, Ձեր ներկայությունն այս պաշտոնում ի՞նչ է փոխելու ֆինանսական ոլորտում:

– Ճիշտն ասած, դեռ վաղ է, որ ես կարողանամ ասել` ինչ կկարողանամ փոխել: Նախ կփորձեմ հասկանալ ոլորտը, որը ինձ վերապահվել է համակարգել: Նոր փորձ կանենք ինչ-որ զարգացման հեռանկար նախագծել: Իսկ այս պահին, թե ինչ հեռանկար ունեմ ինձ վերապահված ոլորտում անելու, դժվարանում եմ ասել:

– Քանի որ կենսաթոշակայինի հարցը շատ ակտուալ է, ուզում եմ հարցնել` ի վերջո, գործատուները կարո՞ղ են մինչ ՍԴ նիստը պահումներ չանել, քանի որ ՍԴ աշխատակազմի ղեկավարը հայտարարում է, որ օրենքով արգելված է նախորդ  աշխատավարձերից պահումներ անել, իսկ ԿԲ-ն ասում է` հետո ստիպված կլինեք միանվագ վճարել:

– Խնդիրը հետևյալն է. օրենսդրությամբ բոլոր այն դրույթները, որոնք արգելված չեն կիրառելու տեսանկյունից, գործում են, և եթե նայենք գործող դրույթներով, համապատասխան հոդվածն ասում է` գործատուն պարտավոր է հաշվարկել, գանձել, վճարել: Պատասխանատվությունը դա չկատարելու համար հանված է՝ ըստ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման:

– Ասել է թե` գործատուները կարո՞ղ են պահումներ չանել և գումար չգանձել:

– Ես չեմ մեկնաբանում, ես ասում եմ այն, ինչ օրենսդրության տրամաբանությունն է: Կա կարգ, որ ասում է` պետք է երթևեկել էս, էս պայմաններով, և կա մի այլ կարգ, որ ասում է` ձեզ կպատժեն, եթե դուք խախտեք ինչ-ինչ կանոններ: Հիմա Դուք կարող եք անկարգ վարեք ու չպատժվեք, մյուսը կարող է կարգով վարի, մի անգամ խախտում անի, պատժվի: Այդ տրամաբանության մեջ ճիշտը կարգով-կանոնով շարժվելն է, որ հետագայում անորոշությունը ի վնաս քեզ չանդրադառնա:

– ՍԴ ներկայացուցիչը հայտարարում է, որ դա չի կարող ի վնաս որևէ մեկի անդրադառնալ, որովհետև հետադարձ ուժ չունի, և օրենքով նախորդ ամսվա աշխատավարձից որևէ մեկը չի կարող պահումներ անել:

– ԱԺ-ն ընդունել է փաստաթուղթ, որով ասում է, որ որոշակի խաղի կանոններով պետք է խաղաք, սակայն ՍԴ-ն ասում է, որ եթե Դուք խաղից շեղվեցիք, Ձեր նկատմամբ պատասխանատվություն չի կիրառվում:

– Այդ դեպքում ԿԲ-ի և մյուս գերատեսչությունների կողմից ինչո՞ւ են սպառնալիքներ հնչում, որ հետո միանվագ վճարումներ կարվեն, եթե հիմա չպահեն աշխատակիցների աշխատավարձերից:

– Սպառնալիքներ չեն: Կանոնները չեն վերացվել կամ փոխվել: Օրենքով ասվում է, որ հարկային գործակալը պետք է հաշվարկի ու գանձի, հետո նոր անդրադառնա պատասխանատվության հարցին:

– Պարոն Հայրապետյան, Դուք մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետն եք եղել, ուզում եմ հարցնել` ինչպե՞ս է ստացվում, որ նախագահական ընտրությունների ժամանակ հաշվարկվում է, որ Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճ է լինելու, սակայն հետո պարզվում է, որ դա հեռու է իրականությունից:

– Բյուջեի հիմքում 6.2 տոկոս ցուցանիշն է դրված եղել տնտեսական աճի: Ճիշտ է, այդ 6.2-ն էլ չի կատարվել, բայց հանգամանքներ կային: Հիմա մենք երևի մոտավորապես դուրս կգանք 3.4-3.7, տնտեսական ակտիվությունը 3.5-ի կարգի է եղել: Էստեղ կային գործոններ՝ և՛ արտաքին աշխարհով պայմանավորված, և՛ գազի գներով պայմանավորված: Գազի գների բարձրացումը ազդեցություն ունեցավ տնտեսության վրա: Մյուս կողմից էլ` մեր գործընկեր պետությունների մոտ տնտեսական սպասվող զարգացումները ավելի լավն էին, քան եղան տարվա ընթացքում: Մասնավորապես` սպասվում է, որ ԵՄ-ն -0.4 կփակի տարին, Ռուսաստանը 1.5 տոկոս աճով փակեց տարին:  

– Իսկ այս տարի ֆինանսական ի՞նչ տարի է սպասվում:

– Այս տարի մի փոքր ավելի լավ տարի է սպասվում, հատկապես` զարգացած երկրների համար:

– Ֆինանսների նախարարը այդպես էլ չպատասխանեց Հրանտ Բագրատյանի  հարցին, որ վերջին 6 տարվա ընթացքում 12.4 մլրդ դրամ գումար է մտել Հայաստան տրանսֆերտների տեսքով, սակայն դա չի երևում ՀՆԱ-ում: Ինչպե՞ս դա հասկանալ:

– Տրանսֆերտներ գալուց բացի, երկրից նաև գումարներ են գնում, քանի որ երկիրը բաց տնտեսություն է, բնականաբար որքան հոսքեր են լինում, նաև արտահոսք է լինում երկրից, և հիմնականում ներմուծման ծավալներով պայմանավորված է լինում դա: Մյուս կողմից` ՀՆԱ-ն մի տարվա ստեղծած արդյունք է, իսկ տարեկան ստացած մասնավոր տրանսֆերտները գումարային համադրելի չեն: Եթե բերենք համադրելիության, կստացվի, որ ՀՆԱ-ի մեջ տրանսֆերտները կազմում են 12-15 տոկոս: Եթե միջին աճը վերցնենք 10 տոկոս, կստացվի, որ տարեկան միջին հաշվով ազդեցությունը ՀՆԱ-ի վրա 1.5 տոկոս կկազմի, և ոչ թե ՀՆԱ-ից ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում