Saturday, 11 07 2026
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը

Փաշինյանը թերևս ուզում է հասկացնել, որ «ես նման բան չեմ ասել, ինքն էլ չի լսել»

Մեր խնդրանքով, ինն ամսվա ներդրումների և տնտեսական աճի ցուցանիշների մասին իր տեսակետներն է ներկայացնում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հայաստանում մինչ օրս օրենքով հստակեցված չէ, թե ինչ բան է ներդրումը: Եթե օրենք չկա ու մենք «չգիտենք», թե ինչ է ներդրումը, այդ դեպքում որևէ մեկը, այդ թվում և վարչապետը, չեն կարող ասել, թե ինչքան ներդրում է արվել, ներդրումներն աճել են, թե պակասել: Հիմնական կապիտալի վրա կատարված ծախսերն են, որ բոլորովին էլ ներդրում չլինելով, քիչ թե շատ մոտ են ներդրումների ցուցանիշին և «մի քիչ ոչ պրոֆեսիոնալություն դրսևորելով»՝ այդ ցուցանիշը կարող ենք ընդունել որպես ներդրումային: Այս ցուցանիշով Հայաստանը 2018թ. ինն ամիսներին հիմնական կապիտալի տարրերի վրա ծախսել է գրեթե այնքան, որքան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում: Կրկնում եմ, դրանք հիմնական կապիտալի վրա կատարված ծախսեր են և ոչ ներդրումներ: Նման ձևով ԱԱԾ-ն հրապարակում է կապիտալի հաշիվը (վճարման հաշվեկշիռ)։

1995թ. դեկտեմբերին, իմ վարչապետության օրոք ընդունվել է օրենք ներդրումների մասին, մի ժամանակ, երբ չկար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որպես այդպիսին, չկար բջջային հեռախոս ասվածը, չկար ինտերնետ. չկային սոցիալական ցանցեր և նմանատիպ գրեթե ոչինչ չկար: Այն ժամանակ հիմնական ֆոնդերի վրա կատարվող ծախսերը հավասարեցվել են ներդրումերի և որոշվել էր այն Հարկային օրենսդրության մեջ հանել շահութահարկի բազայից: Սա է արվել: Ընդունել ենք ներդրումները, բայց չենք համարձակվել որոշել՝ ինչ բան է ՕՈՒՆ, չնայած, որ հստակ սահմանել ենք, որ նմանատիպ ծախսերը չեն հարկվում:

1996-ին նման հարց առաջանալու դեպքում հարցի լուծման սխեման պարզ էր. հարկային ծառայությունից ճշտվում էր, թե շահութահարկից ինչքանի բացառում ենք արել: Նշված գումարը, տվյալ պահի դրությամբ, այն օրենսդրությամբ կհամարվեր ներդրում: Այն ժամանակ ոչ շուկա կար, ոչ այսօրվա ասած՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ կային: Թվերն էլ ուրիշ էին: Մեկ դոլարը հավասար էր այսօրվա 9 դոլարին: Այդքանով հանդերձ 50-100 մլն դոլարի ներդրում լինում էր, որ հավասարազոր ու բարձր էր այսօրվա 500 մլն դոլարին:

Գամ այսօրվա ներդրում ասվածին: Մեր օրենսդրությամբ կա արտասահմանյան ուղղակի ներդրումներ հասկացությունը: Եթե ելնում ենք օրենքի պահանջից, ապա արտասահմանյան կամ օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը վերոնշյալ ժամանակահատվածում պակասել է 5 անգամ: Մենք ներդրումների այլ ցուցանիշ չունենք: Հետևաբար` ոչ ոք, այդ թվում՝ վարչապետը, չեն կարող ասել՝ ներդրումները պակասել են, թե ավելացել: Անցած տարիներին հրապարակվել են արտասահմանյան ուղղակի ներդրումների վերաբերյալ թվերը: Վարչապետ Փաշինյանը միտումնավոր այդ մասին չի խոսում, այլ ընդամենն օգտագործում է ներդրումներ բառը: Այս պարագայում նա ավելի շատ լրագրողական մոտեցում է դրսևորում, քան վարչապետական:

Ես վաղուց, և ոչ մեկ անգամ, առաջարկել եմ, որ օրենսդրորեն սահմանվի, թե ինչ բան է ներդրումը: Հստակեցվի, թե ինչն է համարվում ներդրում: Հիմնարկը բարձր տեխնոլոգիա է ձեռք բերել, համակարգչային նոր ծրագիր, որով շահագործում է հոսքագիծը, դա ներդրո՞ւմ է, թե՞ ոչ: Մեր օրենսդրությունը չի հստակեցնում դա, հետևաբար և չի պատասխանում այդ հարցին: Օրենսդրությունն ասում է՝ այն ծախսերը, որոնք կլինեն հոսքագծի վրա, սարքավորում է, հաստոց է, մետաղ է, թե այլ բան, համարվում է ծախսեր հիմնական ֆոնդերի տարրերի վրա: Վերջին 20 տարիներին բազմաթիվ են դեպքերը, երբ այս կամ այն ընկերության ծախսը պաշտոնապես ներկայացվել է որպես օտարերկրյա ուղղակի ներդրում այն դեպքում, երբ դա իրականում այդպիսին չի եղել: Օրինակ՝ գործարանը գյուղացուց տոմատ կամ խաղող է գնում և դա ներկայացնում է որպես ներդրում: Նման մոտեցման արդյունքում էր, որ Քոչարյանի կառավարման ժամանակ օտարերկրյա ներդրումների ծավալը հասավ 1.3 մլրդի: Նրա օրոք, օրինակ, «Արմենթելը» վաճառվեց «Բիլայնին»: Իմ գնահատմամբ՝ դա ներդրում չի: Մինչդեռ, այն ժամանակվա վիճվարչության պետը (հիմա էլ այդ նույն մարդն է աշխատում ԱՎԾ պետ) դա համարեց ներդրում, ներկայացրեց 2007-ի համեմատությամբ 13.8% աճ՝ ասելով, որ այդ ՀՆԱ-ի մեջ մի քանի հարյուր մլն դոլարի ներդրում կա միայն այս գործարքի շնորհիվ: Անշուշտ, 2-րդ նախագահի ժամանակ ներդրումներ կային և շատ, բայց ոչ այնքան, ինչքան ներկայացնում էր ԱՎԾ պետը։ Եվրոպական որոշ ազգային վիճակագրական բյուրոներ, այդ կարգի վաճառքները, որ անգլերենում բառացի բացատրվում է որպես ձեռքբերում, ներդրում չեն համարում:

Ես, ինչպես որ հիմա ու բոլոր այս տարիներին, առաջարկում էի օրենքով օտարերկրյան էլ, ներքինն էլ սահմանել ու կանոնակարգել: Չարվեց ու մինչ օրս չի արվում:

Նախկին իշխանությունները մեր նմանատիպ դիտարկումների դեպքերում կամ ընդունում ու «արհամարհում» էին մեր խոսքը, կամ ասում էին, որ չեն կիսում մեր տեսակետը: Փաշինյանը նման դեպքերում լռում է՝ թերևս «հասկացնելով, որ ես նման բան չեմ ասել, ինքն էլ չի լսել»: Դա վտանգավոր մոտեցում է: Իսկ ներդրումների մասին օրենք մինչև հիմա չի ընդունվել, որովհետև դա կառավարողներին ձեռնտու չէ, քանի որ նման դեպքերում կփակի վերջիններից «մանևրելու» հնարավորությունը: Վերոշարադրյալը պարոն Փաշինյանին ամենայն մանրամասնությամբ ներկայացվել է, նա դրան շատ լավ ծանոթ է:

Ես տվել եմ մակրոտնտեսական ցուցանիշների ընդհանրական գնահատականը: 12 ամսվա ցուցանիշը հրապարակվեց բավականին ուշացումով (հունվարի 31-ին)։ Չինաստանի նման հզորագույն երկրում այն ներկայացվում է արդեն 16-17-րդ օրը: Այդուհանդերձ, ըստ իս, թիվը 1.5 անգամ պակաս է լինելու 2017-ի ցուցանիշներից (հիմա կա ՏԱՑ-ը՝ 5.8%, ինչը 1.7 անգամ պակաս է տարեսկզբի թվից): Բյուջեն կատարվել է 1 տրլն 259 մլրդ դրամով, պետք է կատարվեր 1 տրլն 263 մլրդ: Բյուջեն 4 մլրդ դրամով չի կատարվել: Իհարկե, կարող էր ավելի վատ լինել։ Ասում են՝ դեկտեմբերին ռեկորդային հարկ ենք հավաքել: Նույնն է, որ ասես՝ այս տարվա դեկտեմբերի ՀՆԱ-ն ռեկորդային է եղել՝ 400 մլրդ դրամ: Ամեն հաջորդ տարվա դեկտեմբերին նախորդի նկատմամբ ընթացիկ գներով ավելի է եղել ու լինելու է: Գրել էին, թե զբոսաշրջությունն այս տարի աճել է 8.8%-ով: Հետո ինչ, 2017-ին էլ այն աճել էր 18.6%-ով: 1.250 մլն-ից դարձել էր 1.490 մլն: Հրապարակել են, որ գյուղատնտեսության մեջ արտահանումն աճել է 61%-ով: Ընդհանուր արտահանումը, սակայն, աճել է 7.8%-ով։ Բայց արտահանման գների ինդեքսը չի հրապարակվում։ Մինչդեռ հաջորդը պետք է նախորդից լավը լինի՝ այն պարզ պատճառով, որ հաջորդը գիտի նախորդի արածի սխալները: Սովորում են ուրիշների, այլ ոչ թե սեփական սխալների վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում