Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Պետք է հետևություններ անենք․ ուժային կառույցներին չպետք է տանք քարտ-բլանշ․ Գուրգեն Արսենյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Միավորված աշխատանքային կուսակցության նապագահ Գուրգեն Արսենյանը:

– Նկատե՞լ եք, քանի դեռ չկա կառավարության ծրագիրը, ակտիվացել են կեղծ օրակարգերը՝ Արցախի, պարգևավճարների, հիմնի և նմանատիպ այլ բաների շուրջ, ամեն օր ինչ-որ նոր հարցի քննարկման ենք մասնակցում կամ ականատես լինում:

– Հասարակության ինֆորմացիոն ակտիվությունը պահանջում է որոշակի կերակուր, որը պետք է ինֆորմացիոն դաշտում համտեսի, հետո նաև փորձի մարսել:

Եվ կան այդ կերակուրն արտադրողնե՞ր:

– Բնականաբար: Ինֆորմացիոն դարաշրջան է, մենք մեր կյանքը չենք պատկերացնում առանց այդ ինֆորմացիոն հոսքերի, արագացել է և շատացել այդ հոսքերի առկայությունը, և հասարակության անդամները չեն հասցնում օբյեկտիվորեն, սթափ մարսել այդ ինֆորմացիոն հոսքերը: Այսինքն՝ հնարավոր է մասսաներին կառավարել այդ ինֆորմացիոն հոսքերի միջոցով:

Եվ ներքաղաքական բանավեճը վերածվում է սոցցանցային բամբասանքի:

– Բնականաբար, սակայն մենք արդեն կարողանում ենք սոցիալական կայքերում բամբասանքի միջից հանել հիմնական նոտան: Մեր քաղաքական կառույցն իր առջև այդպիսի խնդիր է դրել, և ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ ենք անում այդ «պատվերով համերգը», հետևություններ ենք անում, թե ովքեր են խոսքերի հեղինակները, ովքեր են երաժշտության հեղինակները և հաջորդը ինչ մեղեդի կհնչի… «Դեղձանիկներին» էլ գիտենք, նրանց նպատակն էլ:

– Իսկ ո՞րն է նպատակը:

– Շեղում են մեր ուշադրությունը, որպեսզի մոռանանք, թե վերջին 20 տարիներին ինչպիսի հանցավոր ու քայքայիչ գործունեությամբ են զբաղվել իշխանությունները:

– 21 տարի առաջ հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահը, և շատերն այդ օրը պատմական են համարում:

– Ես նույնպես պատմական եմ համարում այդ օրը, բայց բացասական նշանով, որովհետև Տեր-Պետրոսյանի հրաժարականը Հայաստանի պատմության մութ էջերից է, որն ունեցավ դառն և աղետալի հետևանքներ հայ հասարակության համար: Այդ ժամանակ հիմք դրվեց ներքաղաքական խնդիրների լուծման ժամանակ ուժային գործոնի կիրառմանը, այսինքն՝ սպառնալիք, ուժային կառույցների ղեկավարների կողմից ներկայացվող վերջնագիր և հանրային կյանքում նոր գործոնի ներդրում, որը կոչվում է հանրային հրապարակային քաղաքականության փոխարինում հատուկ ծառայությունների կամ ուժային ծառայության ներկայացուցիչների ղեկավարների կողմից:

Նշենք, որ առանցքային վեճերը Արցախի շուրջ էին ծավալվում, ինչպես այժմ:

– Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստից հիշեցնեմ մի պարբերություն. «Արցախի հարցի արծարծումը ընդամենը պատրվակ է»: Տեր-Պետրոսյանի հրաժարականն սկսվում էր այսպես. «Ձեզ հայտնի ուժերի պահանջով…»: Այսինքն՝ հայտնի ուժերը պահանջ էին ներկայացրել, և այդ պրոցեսին, այդ հեղաշրջմանը որևէ մասնակցություն չուներ Հայաստանի քաղաքացին, ժողովուրդը, այսինքն՝ ներիշխանական վերադասավորում էր՝ Սահմանադրության կոպիտ խախտումով, սահմանադրական կարգի տապալմամբ… Հայաստանում վերականգնվել է տապալված սահմանադրական կարգը. ՀՀ իշխանությունը լեգիտիմ է, ներկայացնում է ՀՀ ժողովրդին… Մենք 20 տարի գտնվում էինք ռազմաքաղաքական խմբավորման գործունեության տիրույթում, և այդ գործունեության արդյունքները աղետալի են եղել Հայաստանի համար. ՀՀ-ից հեռացել է 600 000 մարդ:

– Հարգելի՛ Գուրգեն, հիմա դա հեշտ է վերլուծել, ասել, բայց, գիտեք, երբ 20 տարի առաջվա աչքերով ենք նայում, կարծես թե դա անխուսափելի էր և պետք է տեղի ունենար:

– Կարծում եմ, որ դա չպետք է տեղի ունենար: Կարծում եմ՝ Հայաստանի ժողովուրդն իր վրա պատասխանատվություն չվերցրեց, որպեսզի միջամտի և որպես իշխանության կրող ուժ, որպես իշխանության ակունք, իր պահանջները ներկայացնի այդ խմբավորմանը և այդ ներիշխանական պայքարին: Դրա հետևանքն էր նաև, որ հայ ժողովուրդն օտարվեց իր երկրում տեղի ունեցող պրոցեսներից, ՀՀ քաղաքացիները մինչև 2018թ. ապրիլյան իրադարձությունները օտարված էին: Մենք պարտավոր ենք տալ ճիշտ գնահատականներ այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել մեր կյանքում և չփորձենք իրականությունը ներկայացնել այլ գույներով: Ինչքան էլ ցավալի է, մենք պետք է ասենք, որ այդ իրադարձությունների արդյունքում իշխանությունն ուզուրպացվեց ռազմաքաղաքական խմբավորման կողմից… 20 տարին երկու սերնդի կորած կյանք է: Մենք երկու սերնդի դատապարտեցինք իր կենսագործունեությունն իրագործել ոչ բարենպաստ պայմաններում:

– Այսինքն՝ այդպես միանշանակ կորո՞ւստ համարենք այդ տարիները:

– Միանշանակ: Մենք պետք է նաև հետևություններ անենք հետագայի համար. երբևիցե քաղաքական ուժերը չպետք է իրենց հիմնական հույսերը կապեն ուժային կառույցների հետ և ուժային կառույցներին հնարավորություն տան ստանալու քարտ-բլանշ, այդ թվում՝ նաև իրենց քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու ժամանակ, որովհետև ուշ թե շուտ այդ ուժային կառույցները բումերանգի նման սեղանին են դնում իրենց վերջնագիրը քաղաքական իշխանությունների առջև:

– Օրինակ՝ 2008թ. Մարտի մեկը:

– Այո՛, 2008թ. Մարտի մեկը պետության կողմից իր իրավասությունները գերազանցող, Հայաստանի քաղաքացիների բողոքի իրավունքը արհամարհող, չընդունող, ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքի վրա թքած ունենալով՝ բացառիկ ցինիկ դրսևորում էր: Ինչու, որովհետև Մարտի մեկի իրադարձությունների կազմակերպիչներն ու իրականացնողները չէին մոռացել, որ 98-ին վերցրել են այն իշխանությունը, որն արդեն իրենց էր պատկանում. ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ իրավունք, ի՞նչ քվեարկություն. դրա հետևանքն էր դա: Դրա հետևանքն էր նաև այն 700 000 ձայնը, որն իշխող կուսակցությունն արձանագրեց 2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ, որից մնաց ընդամենը 60 000-ը մեկ տարի հետո, երբ որ իրականացվեց ազատ քվեարկություն, և ժողովուրդը կամարտահայտություն արեց առանց ճնշումների, առանց կեղծիքների, առանց ոստիկանական միջամտության: Հիմա «անսամբլի ելույթը» նրա համար է, որ մեզ բոլորիս շեղեն, որ մենք մոռանանք այդ իրադարձությունները: Սակայն կյանքի այդ հատվածը հստակ մեղավորներ ու հեղինակներ ունի, որոնց վերաբերյալ հասարակությունը պարտադիր պետք է տա իր գնահատականները, որպեսզի նույնը չկրկնվի, և վերադարձ չունենանք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում