Իտալական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, ովքեր երեքշաբթի օրը փորձել են ինքնահրկիզում իրականացնել Վատիկանում` Սուրբ Պետրոսի հրապարակում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով իտալական մամուլը:
«Բողոքի ակցիաներ` եղաններով» շարժման երկու մասնակից ցերեկը մոտ ժամը 4-ին մտել են Սուրբ Պետրոսի հրապարակ և, հանելով այրվող հեղուկով շշեր, ինչպես նաև կրակայրիչներ,սպառնացել ինքնահրկիզվել:
Նրանք քաղաքական ապաստան են խնդրել Սուրբ քաղաքում: Ակտիվիստները նախապես իրենց հետ ծածկոցներ են բերել, որպեսզի իրենց պահանջի իրականացման դեպքում կրակը հանգցնեն:
Մի քանի րոպե անց ցուցարարները ձերբակալվել են:










































