Wednesday, 01 05 2024
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24

Թրամփը հեգնո՞ւմ է Փաշինյանին, թե՞․․․

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին: Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

Քանի որ այս անգամ առաջին շնորհավորողը Վլադիմիր Պուտինն էր, իշխանությունն ու նրան հարող շրջանակները «դուխով» տարածեցին նաև Թրամփի ուղերձը։

Լավ արեցին, բայց հավատացնում ենք՝ ոգևորվելու առաիթ չկա․ այս տեսքստը միայն ֆորմալ, ձևաթղթային առումով է շնորհավորական ուղերձ, իսկ իրականում դրանում առկա են հեգնանքի կամ վտանգավոր ուղերձի տարրեր։

Շատ վատ որակի շնորհավորանք է ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը հարևաննների հետ խաղաղ գոյակցող երկիր չէ։ Մյուս տպավորությունն այն է, որ հայ-ամերիկյան օրակարգ առանձնապես չկա, եթե Նիկոլ Փաշինյանը չլուծի ԼՂ խնդիրը։ Դեռ նման ուղերձներ էլի կհնչեն, որովհետև անցած իննը ամիսներին հայ-ամերիկյան հարաբերություններում անտանելի վակուում է եղել, եթե հաշվի չառնենք Արարատ Միրզոյանի սկանդալային, զավեշտալի այցը ԱՄՆ ու հայկական դիվանագիտության փշրված ջանքերը, որոնք միտված էին ՄԱԿ ԳԱ շրջանակներում Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպմանը։

Եթե անկեղծ, ապա Թրամփը միակը չէ ու ոչ էլ՝ բացառիկը։

Մի քանի օր առաջ էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր ասուլիսում ակնարկել, որ լավ կլինի՝ Երևանը հետևի Բաքվի քաղաքականությանը։

Թրամփի ու Լավրովի բառերը տարբեր են, բայց միտքը նույնն է, որը հանգում է նրան, թե Հայաստանի իշխանությունը կամ ակամայից ներքաշվել է ԼՂ խնդրով բանակցային գործընթացի վտանգավոր հորձանուտի մեջ՝ առանց Ագորրայի գիտության, կամ էլ՝ արատքին ոչ արդյունավետ քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Մոսկվայում ու Վաշինգտոնում Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ բացահայտ հեգնանքով են խոսում։

Երկու դեպքում էլ՝ «դմփ, դմփ, դմփ հու»-ն չի փրկի, մանավանդ՝ հայկական ժողովրդավարությունն ոչ թե Ագորրայի, այլ՝ ինստիտուցիոնալիզացվելու անհրաժեշտություն ունի։

Ւ դեպ, երեկ ԼՂ խնդրի մասին հիշել են նաև Բրյուսելում։

Եվրամիությունը դրական ազդակներ է տեսնում ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում, և ակնկալում է, որ կողմերը լիարժեքորեն կիրագործեն վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակի տարածած հայտարարությունում:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շփումները, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, դրական ազդակներ են հաղորդում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,֊- հայտարարել է ԵՄ արտգործնախարարի խոսնակ Մայա Կոսիյանչիչը՝ հավելելով. ֊ «Եվրամիությունը սպասում է դրանց արդյունքների լիարժեք իրագործմանը, այդ թվում`արտգործնախարարների վերջին համաձայնության կատարմանը, ըստ որի անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել` իրենց հասարակություններին խաղաղության պատրաստելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել քայլեր` բանակցությունները վերականգնելու համար»:

Գնահատելով Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրություններում ներառված ձևակերպումները «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին», ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Սթրոնսկին 168․am-ին ասել է, որ դա նոր երևույթ է, և նման ձևակերպմամբ հաղորդագրություններ ինքը չի հիշում կարգավորման բանակցային գործընթացի վերջին տարիների ընթացքում: «Դա էլ հիմք է տալիս նշելու, որ ինչ-որ բան փոխվել է կողմերի մոտ»,- նկատել է նա:

«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» ձևակերպման ներքո կարելի՞ է տեղավորել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ այս հարցին, Սթրոնսկին պատասխանել է՝ ոչ: «Իմ կարծիքով՝ այդ պայմանավորվածությունները չեն քննարկվել, քանի որ ըստ էության Դուշանբեում այդ պայմանավորվածություններին փոխարինող որոշում է կայացվել, և դա աշխատում է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը շփման գծում և սահմանին»,- ասել է փորձագետը:

Այս ամենի լույսի ներքո թվում է՝ ավելի հստակ է դառնում Թրամփի շնորհավորկական ուղերձի բովանդակությունը։

Այնուամենայնիվ, կարծում ենք՝ Հայաստանի վարչապետը ԼՂ խնդրով արտահայտվելու անհրաժեշտություն ունի՝ եթե ոչ «հայկական Ագորրայում», այլ գոնե՝ ֆեյսբուքյան լայվով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում