Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Քաղաքապետարանն արել է ամեն ինչ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի կանգուն մնալու համար. Հայկ Մարության

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի պատի ամրակայման հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանն օրենքով ոչ մի լիազորություն չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետն ընդգծեց, որ շենքն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում և ըստ օրենքի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող բոլոր շենքերի պահպանությունը և դրանց հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծեն այդ շենքերի սեփականատերերը կամ տնօրինողները:

«Այդ բոլոր գործընթացներին հետևում է նաև մշակույթի նախարարությունը: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի դեպքում էլ նույն սկզբունքն է գործում: Մեր իրավասությունների շրջանակում արել ենք ամեն ինչ, որպեսզի այս շենքը կանգուն մնա և մնալու է»,- ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և հավելեց, որ իրենք հոգում են Արամի 23 հասցեի շենքի մասին այնպես, ինչպես մնացած իրենց հոգածության ներքո գտնվող շենքերի մասին:

Երևանի քաղաքապետի խոսքով՝ կարևոր է հասկանալ երկու կազմակերպությունների՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա»-ի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ի տարբերությունը: «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա»-ն ՀԿ է, որի նախագահը երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն է, իսկ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ը պատկանում է Երևանի քաղաքապետարանին:

«ՀՈԱԿ-ի հարցերով քաղաքապետարանը մշտապես զբաղվել է և զբաղվում է, ասեմ ավելին՝ արդեն մի քանի ամիս է տարածք է տրամադրված այդ ՀՈԱԿ-ին, որպեսզի իրենք շարունակեն իրենց գործունեությունը: Սկզբում տրամադրված էր Աբովյանի անվան դպրոցում, այժմ՝ Ա. Ս. Պուշկինի անվան և Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում: Այսինքն՝ ՀՈԱԿ-ը նորմալ գործում է այս պահին: Արամի 23 հասցեում գտնվող շինության սեփականատերը «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա» ՀԿ-ն է, որի նախագահը պարոն Հեքեքյանն է, այսինքն՝ քաղաքապետարանի ունեցվածքը չէ»,- շեշտեց Մարությանը:

Նրա խոսքով՝ նախորդ իշխանությունների օրոք կառուցապատողին տրվել է շինթույլտվություն, ինչի հիման վրա Մշակույթի նախարարությունն արդեն դիմել է դատախազություն:

«Մենք այսօր դատախազության և բոլոր իրավապահ մարմինների հետ շատ սերտ համագործակցում ենք, որպեսզի հասկանանք՝ եղե՞լ են նորմերի խախտումներ, թե՞ ոչ: Եթե եղել են, բնականաբար, պետք է պատժվեն այն անձինք, ովքեր այդ նորմերը խախտել են»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Հարցին, թե ինչո՞ւ պատը չի ամրակայվել, այն դեպքում, երբ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այդ մասին հայտարարել էր, Մարությանը պատասխանեց, որ իրենց լիազորությունները սահմանափակ են:

«Մենք մեր լիազորությունների սահմանում արել ենք ամեն ինչ, հանդիպել ենք կառուցապատող ընկերության գլխավոր ճարտարապետի հետ, քննարկվել է, թե ինչ ամրացումներ կարող են լինել, այդ գործընթացը մշտապես խթանվել է մեր կողմից: Մի տարբերակ արդեն մերժվել է մշակույթի նախարարության կողմից: Երկրորդ տարբերակը ներկայացվել է սեփականատիրոջ կողմից, բայց այդ տարբերակը մենք իրավունք չունենք հաստատելու, որովհետև սեփականատերն ու կառուցապատողը հարաբերությունները պետք է իրար հետ պարզեն»,- ասաց քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում