Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Առաջարկում ենք կալանավորման 1 օրը հավասարեցնել ազատազրկման ձևով նշանակվող պատժի 1.5 օրվան․ ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, իր խոստմանը համապատասխան, շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ մինչև 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված համաներման ակտի ուժի մեջ մտնելը բոլոր քրեական գործերով, որոնցով նախնական կալանքը հաշվարկվել է ազատազրկմանը հավասար, կատարվելու է վերահաշվարկ՝ 1-1.5 սկզբունքով: Այսինքն, կալանավորման 1 օրը հավասարեցվելու է ազատազրկման ձևով նշանակվող պատժի 1.5 օրվան:

Ինչպես շատերդ տեղեկացված եք, նախագիծն իսկզբանե նախատեսվում էր տարածել նաև ապագայում կայացվող ակտերի վրա, սակայն քանի որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այդ նախագծին, որոշվել է այն ներկայացնել միայն մինչև 2018թ. նոյեմբերի 06-ը կրած կալանավորման ժամկետի մասով:

Հայտնի փաստ է, որ քրեական գործերի քննությունը կարող է ձգվել մի քանի ամիս և ավելի, իսկ այդ ողջ ընթացքում անձը կարող է գտնվել նախնական կալանքի տակ։ Ընդ որում, գաղտնիք չէ, որ մինչև բոլորովին վերջերս դատարանների կողմից կալանավորումը կիրառվում էր որպես խափանման հիմնական միջոց՝ գրեթե ամեն անգամ բավարարելով մեղադրանքի կողմի միջնորդությունը։

Այս քայլով պետությունը ցույց կտա, որ հեղափոխությունը հասել է նաև ՔԿՀ-ներ և որ այն ժամանակահատվածը, երբ կալանավորներն ու դատապարտյալները հերթով էին քնում և ընդհանրապես բնակվում էին չափազանց վատթար պայմաններում, պետությունն այսօր հաշվի է առնում և նրանց պատժաչափը կրճատում այս եղանակով:

Անդրադառնալով միջազգային փորձին՝ նշեմ, որ նախորդ տարվա հուլիսին Ռուսաստանի Պետական դուման ևս ընդունել է օրենք, որով վերջնական պատժաչափը հաշվարկելիս կալանավայրում պահման 1 օրը հավասարեցվում է ազատազրկման 1.5 օրվան։ Իսկ Գերմանիայում կալանքի 1 օրը համապատասխանում է ազատազրկման 1 օրվան, սակայն հաշվի առնելով այն, որ այլ երկրներում կալանքի կամ ազատազրկման պայմանները կարող են լինել ավելի խիստ և ոչ բարվոք՝ նախատեսվում է, որ դատարանն իր հայեցողությամբ կարող է օտար երկրում կալանքի և ազատազրկման ժամկետը հաշվակցել Գերմանիայում որպես պատիժ նշանակվող ազատազրկմանը՝ ավելի մեծ (ընդ որում՝ վերին սահման չի նախատեսվում) հարաբերակցությամբ։

Նույնանման կարգավորում է առկա նաև Հոլանդիայում՝ քննության ընթացքում նախնական կալանքի, հոգեբուժական կամ կլինիկական հաստատությունում գտնվելու, արտասահմանում էքստրադիցիայի սպասելիս կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը հաշվակցվում է Հոլանդիայում ազատազրկման տեսքով նշանակվող պատժին՝ առանց սահմանելու որևէ հարաբերակցություն, այսինքն՝ այստեղ ևս թողնելով դատարանի հայեցողությանը:

Այսպիսով, ներկայացված նախագծի ընդունմամբ՝ հարյուրավոր դատապարտյալների և նրանց ընտանիքների համար պատժաչափի անգամ ոչ մեծ կրճատումը պետության կողմից իրենց հանդեպ մարդասիրության լավագույն դրսևորումը կլինի։

https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/2393370807401299/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում