Թուրքմենստանի դպրոցներին, հիվանդանոցներն և այլ պետական հաստատությունների պարտավորեցրել են գնել նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի նոր դիմանկարները, որոնցում նա ալեխառն մազերով է: Այս մասին հաղորդում է «Ռադիո Ազատլըկ»-ը:
Հաստատությունների աշխատակիցները նոր դիմանկարների համար 5-ական մանաթ են հատկացրել: Նախագահի հին պատկերները զեղչով են վաճառվում և արժեն 4 մանաթ:
Պարբերականը նշում է, որ նախագահի դիմանկարները մշտապես թարմացվում են ծառայողների հաշվին: Դրանք պետք է կախված լինեն ամենուր՝ դպրոցներում, հիվանդանոցներում, մարզասրահներում, գեղեցկության սրահներում և այլն: