Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Սպանություն Գյումրիում․ ինչո՞ւ են լռում իշխանությունն ու հասարակությունը

Գլխավոր դատախազությունը երեկ ծանուցեց, որ ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը: Զինծառայողը կասկածվում է 57-ամյա Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ։

Ղազարյանը մահացել է դեկտեմբերի 2-ին՝ Գյումրիում՝ դաժան ծեծի հետևանքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքել էր ռուսական ռազմաբազայի զինծառայողի առնչությունը դեպքին։

Այս պատմության մեջ կան մի քանի ուշագրավ հանգամանքներ։

Ինչպես պաշտոնապես հաղորդվում է՝ դեպքը դեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին։ Ռուսական կողմը, իհարկե, այդ օրերին պաշտոնապես հերքել է իր զինծառայողի մասնակցությունը սպանությանը, սակայն առնվազն տարօրինակ է, որ լռություն է պահպանել հայկական կողմը։ Պնդումներ չենք անում, սակայն այնպիսի տպավորություն է, որ պատկան մարմինները այդ զազրելի դեպքի մասին լռել են քարոզարշավի թեժ պահին կրքեր չբորբոքելու նպատակով։

Այս վարկածն ավելի է ամրապնդվում այն փաստով, որ Հայաստանի իշխանության կողմից հիմա էլ չեն հնչում հրապարակային գնահատականներ, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում այն կեցվածքին ու հետևողականությանը, որոնց մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, երբ խոսքը վերաբերում է արտաքին հարաբերություններին։

Ընտրություններից երեք օր հետո նույնիսկ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ու, ըստ ամենայնի, մեր իշխանությունը զբաղված է Մոսկվայի շնորհավորական ուղերձը «կազմակերպելով», ինչն ավելի կարևոր առաջնահերթություն է համարվում, քան գյումրեցի մի անպաշտպան կնոջ սպանության հանգամանքները պարզելը կամ այդ հարցով սկզբունքային դիրքորոշում հայտնելը։

Սակայն խորքային առումով՝ գործ ունենք շատ ավելի վտանգավոր երևույթի հետ։

Երբ մոտ չորս տարի առաջ ռուսական ռազմաբազայի մեկ այլ զինծառայող սպանդի ենթարկեց Ավետիսյանների ընտանիքին, Գյումրիում ու ամբողջ հանրապետությունում բողոքի զանգվածային ալիք բարձրացավ։ Հիմա հասարակությունը խիստ անտարբեր է տեղի ունեցած սպանության հարցում, չեն ընդվզում անգամ գյումրեցիները։ Անկեղծորեն չենք ուզում մտածել, որ չորս տարի առաջ մեր հասարակությանն ընդամենն առիթ էր պետք Սերժ Սարգսյանի մերժելի իշխանության դեմ ընդվզելու համար։

Ուզում ենք հավատալ, որ նախորդ դեքում ժողովրդական ընդվզման օրակարգն ավելի բազմաշերտ էր ու վերաբերում էր նաև Հայաստանի ինքնիշխանությանը, հայ-ռուսական հարաբերություններին ու դրանցից ածանցվող հարցերի համակարգին։ Այլ խոսքով՝ հակված ենք մտածել, որ հասարակությունն ու նրա պատկերացումները չեն փոխվել, պարզապես մարդիկ կարծում են, որ հիմա ունեն վստահելի իշխանություն, որը պարտավոր է հետամուտ լինել տեղի ունեցած հանցագործության բացահայտմանը ու տալ իրավա-քաղաքական գնահատականներ, եթե պետք է՝ բացատրություններ պահանջել ռուսական կողմից։

Սակայն իշխանությունը, ինչպես նշեցինք, լռում է ու ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը՝ ի բարձր վարկանիշով, ոչ թե վերացրել է հայ-ռուսական հարաբերություններում առկա խութերը, այլ ընդամենը «ծածկել» է դրանք՝ ցավոտ հարցերը դուրս բերելով հանրային հետաքրքրությունների ու պահանջների դաշտից։

Իրավիճակը շատ նման է նրան, ինչը մենք նկարագրեցինք ու դրանով ավելի փակուղային է դարձել։ Հայ-ռուսական հարաբերություններում բնականոնությունը կարող է վերականգնվել միայն այն պարագայում, երբ Մոսկվայում զգան Հայաստանի հասարակության «շունչը», սուբյեկտությունը։

Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը կոնկրետ դեպքում ծառայեցվում է ոչ այնքան հայ-ռուսական հարաբերություններում վասալային հարաբերությունների ապամոնտաժմանը, որքան մեր հասարակության աչքերում Ռուսաստանի դրական կերպարի ձևավորմանը։

Եթե մեր հասարակությունն անտարբեր նայում է, թե ինչպես է ռուսական ռազմաբազան իրեն պահում օկուպանտի կարգավիճակում՝ հանդուրժելով իր քաղաքացու խոշտանգումը, ապա վաղը կարող են ավելի ողբերգական դեպքեր արձանագրվել՝ անկանխատեսելի հետևանքներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում