Sunday, 16 06 2024
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ

Համացանցում տեղեկատվություն է տարածվել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ, ըստ որի՝ այդ ընտրատեղամասում փակցված ընտրողների ցուցակներում ընտրողների թվաքանակը նշված է 1831, իսկ ընտրատեղամասում գրանցվածների թիվը՝ 1835 է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները տպագրվում են երկու օրինակից և տրամադրվում տեղամասային ընտրական հանձնաժողովին, որոնց կողմից մեկ օրինակը փակցվում է ընտրատեղամասում, իսկ մյուսը՝ մատյանի տեսքով պահպանվում է հանձնաժողովի մոտ։

«Այն դեպքում, երբ ընտրական տեղամասում առկա են հաշվառում չունեցող, կամ ըստ գտնվելու վայրի ընտրելու ցանկություն հայտնած ընտրողներ, ապա նշված քաղաքացիների տվյալներն ընդգրկվում են ընտրողների ցուցակներում, ընտրողների հիմնական ցուցակից հետո՝ առանձին էջով, հերթական համարակալմամբ։

Թիվ 6/29 ընտրատեղամասում առկա են 1831 հիմնական ընտրող և 4 ընտրողներ, որոնք ընդգրկվել են ըստ գտնվելու վայրի ցուցակում, ուստի վերջնական թիվը կազմել է 1835, որը առկա է նաև հանձնաժողովի մոտ գտնվող մատյանում։ Տվյալ պարագայում, ՀՀ ոստիկանության կողմից սահմանված կարգով տպագրվել են ցուցակները և տրամադրվել հանձնաժողովի նախագահին, իսկ թե 6/29 ընտրատեղամասում, տեսանելի վայրում ինչու չի փակցվել վերը նշված 4 անձի տվյալներով ցուցակի էջը, ապա այն կարող է լինել հանձնաժողովի կողմից թույլ տված վրիպակի արդյունքում, որի կապակցությամբ պարզաբանում կարող է տրամադրվել հանձնաժողովի նախագահի կողմից»,- նշված է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տարածած հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում