Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Քաղաքական ուժերի տեսլականն ուժային կենտրոնների հետ ՀՀ հարաբերությունների վերաբերյալ

Դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կարևոր է պատկերացում կազմել, թե ինչ տեսլական ունեն ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերը ՀՀ արտաքին քաղաքականության, այդ թվում՝ ուժային կենտրոնների (օրինակ՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, Չինաստան) հետ հարաբերությունների վերաբերյալ:

Քաղաքական ուժերի մոտեցումները ներկայացված են ըստ քվեաթերթիկներում նրանց համարների հերթականության՝ հիմնված վերջիններիս նախընտրական ծրագրերում ամրագրված դրույթների վրա:

«Հայաստանի Հանրապետական» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում շեշտում է Ռուսաստանի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև ԵՄ հետ կնքված համաձայնագրի էական նշանակությունը: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին և Չինաստանին, ապա կուսակցության նախընտրական ծրագրում նշված է ԱՄՆ-ի հետ ընդլայնվող գործընկերության և Չինաստանի հետ խորացող երկխոսության անհրաժեշտության մասին:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը գտնում է, որ «պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության»։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության, ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմին և կարգավիճակին։ Կուսակցության նախընտրական ծրագրում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի վերաբերյալ անդրադարձ չկա:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագրում չկա առանձին անդրադարձ տարբեր երկրների հետ ՀՀ հարաբերություններին, այդ թվում՝ ուժային կենտրոններին: ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ միայն նշված է, որ «արտաքին քաղաքական վեկտորն ընտրելիս պետք է առաջնորդվենք բացառապես մեր ազգային շահով: Մեր կազմած դաշինքները պետք է լինեն ոչ թե ընդդեմ որևէ կողմի, այլ բացառապես հանուն մեր նպատակների իրականացման»:

«Իմ քայլը» դաշինքը շեշտում է, որ ապահովելու է «հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության և ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը»: Կուսակցությունը նախընտրական ծրագրում պատրաստակամություն է հայտնում զարգացնել ԱՄՆ-ի հետ բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում: Եվրամիության հետ կնքված համաձայնագրի և ԵՄ առանձին երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ շեշտվում է, որ ձեռնարկելու են քայլեր համաձայնագրի «լավագույնս կիրարկման ուղղությամբ», ինչպես նաև «ԵՄ անդամ և եվրոպական տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության խորացման և պատմական կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ»՝ հավելելով, որ հասնելու են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ տարածքում վիզային ռեժիմի ազատականացմանը: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա կուսակցության նախընտրական ծրագրում նշվում է, որ լինելու են նախաձեռնող այդ երկրի հետ կապերի ամրապնդման և նոր համագործակցային հարաբերությունների կայացման ուղղությամբ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրում է, որ ռազմավարական, բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ պետք է պահպանվեն՝ հիմնվելով հավասարության, փոխվստահության և փոխշահավետության սկզբունքների վրա՝ «խրախուսելով բազմահարթակ ու բազմաշերտ համագործակցությունը։ Արժևորելով Ռուսաստանի դերը՝ որպես ռազմավարական գործընկեր, պետք է հարաբերությունները տեղափոխել արժանապատվության, փոխշահավետ համագործակցության հարթություն»: ԵՄ հետ հարաբերությունների առնչությամբ կուսակցությունը նշում է, որ չնայած ՀՀ-ԵՄ միջև կնքված համաձայնագրին՝ «Հայաստանի և Եվրոպական Միության միջև կա բավականին մեծ չօգտագործված պոտենցիալ, որը օգտագործելու համար պետք է ավելի խորացված հարաբերություններ ունենալ Եվրոպական Միության հետ, այն է՝ նախաձեռնել ռազմավարական գործընկերության ձևավորում Հայաստանի և ԵՄ-ի միջև»։ Կուսակցությունը նաև կարևորում է Հայաստանի նախաձեռնողականությունը համաեվրոպական գործընթացներում և կառույցներում: Լուսավոր Հայաստանն անհրաժեշտ է համարում ԱՄՆ հետ համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում: Նշվում է, որ «ԱՄՆ-Ռուսաստան տարաձայնությունների ազդեցության նվազեցումը և մեր պետության շահերի առաջ մղումը պետք է լինեն գերակա։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների քաղաքական օրակարգը պետք է ընդգրկի ավելի լայն շրջանակ՝ ներառելով տնտեսական ներդրումային ողջ ներուժը»։ Ինչ վերաբերում է Չինաստանի հետ հարաբերություններին, ապա կուսակցությունը կարևորում է այդ երկրի հետ փոխշահավետ գործակցային հարաբերությունների հաստատումը՝ «հնարավորինս զերծ մնալով աշխարհաքաղաքական ազդեցություններից, տրամաբանությունից ու Հայաստանի պոտենցիալ դաշնակիցների միջև առկա հակասություններից»։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդհանրական տեսլական՝ առանց առանձին երկրների հետ հարաբերություններին անդրադառնալու: Նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես հայամետ դիրքորաշման և հայաստանակենտրոն քաղաքականության վրա»:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը շեշտում է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության և Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակն «ինքնիշխան, արժանապատիվ, հավասարակշռված ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումն է»:

«Մենք» դաշինքը կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ «ռազմավարական, փոխշահավետ և իրավահավասարության սկզբունքի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը»: Եվրամիության հետ հարաբերությունների առնչությամբ նշվում է, որ «Եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է, իսկ Եվրոպական Միությանը Հայաստանի անդամակցությունը՝ ռազմավարական տեսլական»: Դաշինքը շեշտում է հայ-ամերիկյան առավել խորը, կայուն և հեռանկարային հարաբերությունների կայացման և ավելի բարձր մակարդակի ռազմավարական փոխգործակցության հաստատման կարևորությունը: «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է շարունակական բարելավման և ամուր գործընկերային բնույթ կրեն, ի թիվս այլնի՝ ներառելով տնտեսական փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործումն ու այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, պաշտպանական և անվտանգության ոլորտում համագործակցությունը, միջազգային խաղաղապահ առաքելություններում ՀՀ շարունակական ներդրումը, ՀՀ զինված ուժերի անձնակազմի վերապատրաստման լրացուցիչ ձևաչափերի կիրառումը»: Իսկ Չինաստանի հետ երկկողմ ձևաչափով հարաբերություններն, ըստ դաշինքի, ունեն չիրացված մեծ ներուժ:

«Օրինաց Երկիր» կուսակցությունը կարևորում է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում ռազմավարական գործակցության զարգացումը: Շեշտվում է, որ պետք է զարգացնել Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությունն ու բարեկամությունը, գործարկել «ՀՀ-ում հայ-ռուսական համատեղ ռազմական և երկակի նշանակության արդյունաբերական ձեռնարկություններ»: Նշվում է նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ գործընկերության առաջընթացի, ինչպես նաև Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնման կարևորության մասին:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրում է, որ պետք է «վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը՝ դրանք կառուցելով իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա»: Միևնույն ժամանակ, կուսակցությունը շեշտում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելու, Եվրոպական Միության և Չինաստանի հետ հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու կարևորությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում անդրադարձել է միայն Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ շեշտելով, որ կողմ է «հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների անշեղ զարգացմանը և խորացմանը»:

Ամփոփելով` կարող ենք նշել, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններին անդրադարձած գրեթե բոլոր քաղաքական ուժերը կարևորում են երկկողմ ռազմավարական հարաբերությունները, և միայն երկու քաղաքական ուժ («Սասնա ծռեր» և «Քաղաքացու որոշում» կուսակցությունները) է խոսում հարաբերությունների (իրավական հիմքերի) վերանայման անհրաժեշտության մասին:

ԱՄՆ-ի պարագայում գրեթե բոլոր ուժերը կարևորում են հարաբերությունների համագործակցային բնույթը և միայն երկու քաղաքական ուժ («Մենք» դաշինք և «Սասնա ծռեր» կուսակցություն) է նշում ԱՄՆ հետ ռազմավարական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին:

ԵՄ հետ հարաբերությունների առնչությամբ բոլոր ուժերը շեշտում են հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը կնքված համաձայնագրի շրջանակներում և միայն «Մենք» դաշինքն է խոսում ԵՄ-ին ՀՀ անդամակցության մասին՝ դիտարկելով այն որպես «ռազմավարական տեսլական»:

Չինաստանի հետ հարաբերություններում բոլոր ուժերը կարևորում են փոխշահավետ համագործակցության շարունակական խորացումը և ընդլայնումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում