«Քառակուսի տաբատ սպունգ Բոբը» մուլտսերիալի ստեղծողը մահացել է 57 տարեկան հասակում, հաղորդվում է Nickelodeon հեռուստաալիքի պաշտոնական Twitter-ում:
«Մենք տխրությամբ հայտնում ենք Սթիվեն Հիլենբերգի՝ «Քառակուսի տաբատ սպունգ Բոբի» ստեղծողի մահվան մասին»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիլենբերգը տառապում էր կողային ամիոտրոֆիկ սկլերոզով, տեղեկացնում է Reuters-ը:







































