Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

«Ծռերի» սկանդալային մեկնարկն ու ոստիկանության կոշտ արձագանքը․ ինչի՞ կբերի հակադրությունը

«Սասնա ծռեր» կուսակցությունը, որն ընտրություններին մասնակցելու է «Ժամանակն է» կարգախոսով, երեկ, ըստ էության, բավականին սկանդալային մեկնարկով է սկսել իր ոչ պաշտոնական քարոզարշավը։ «Ազատությանը» ծավալուն հարցազրույց է տվել իրեն հեղափոխության աջակից համարող կուսակցության նախընտրական շտաբի պետ ու փաստացի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը ու հանդես է եկել մի քանի սկանդալային հայտարարություններով, որոնցով, ըստ էության, հակադրվում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Հարցին, թե արդյոք ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռերի» հարձակման և երեք ոստիկանների սպանության փաստը, ընտրություններում բացասական ազդեցություն չի թողնի կուսակցության վրա, Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե բացահայտում է ուզում անել, մասնավորապես, որ իրենք փորձել են հանդիպել սպանված երկու ոստիկանների հարազատներին, սակայն դա իրենց չի հաջողվում ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի պատճառով:

«Օսիպյանի՝ ավելի ճիշտ Օսիպովի պատճառով այդ գործընթացը կիսատ է մնացել: Նա ամեն ձևի խանգարելա մեզ մոտենալ այդ ընտանիքներին՝ տարբեր ձևերով օգտագործելով իր պաշտոնը: Ավելի շատ՝ փորձել են ընտանիքներին այնպիսի հոգեվիճակում պահպանել, որ նրանք հրաժարվեն մեր հետ հանդիպել», – հայտարարել է Սեֆիլյանը:

«Սասնա ծռերի» առաջնորդի հայտարարության ոճն ինքնին սկանդալային է ու դրանում արտահայտված է ոչ միայն ու ոչ այնքան ակնհայտ հակակրանքն ու արհամարհանքը Օսիպյանի անձի հանդեպ, որքան՝ հեղափոխության զարգացման վերաբերյալ՝ իշխանությունից տարբերվող խորքային տարբեր գնահատականը։ «Ծռերի» պատկերացրած հեղափոխությունն, ըստ էության, ենթադրում է արյուն և գիլյոտիններ, եթե նույնիսկ նախկին համակարգի ներկայացուցիչների նկատմամբ պատիժը հանգեցնի արտաիրավական, ոչ սահմանադրական վիճակի։ Այս տրամաբանության մեջ է, որ «ծռերը» ուժային մարմիններին համարում են նախկին համակարգի հետ առնչություն ունեցող ինստիտուտներ ու իրենց հրապարակային հայտարարություններում թիրախավորում են նրանց։ Օսիպյանը՝ տվյալ դեպքում, ոչ թե հակակրանքի արժանացող մասնավոր անձ է, այլ՝ համակարգի խորհրդանիշ, որը «Ծռերի» ընկալմամբ՝ իրենց ուզում է վերադարձնել ազատազրկման վայրեր՝ արգելափակելով նրանց մուտքը խորհրդարան։

Այս համատեքստում բնական է, որ առաջիկա ընտրություններում Ժիրայր Սեֆիլյանի ուժը հավակնում է լինել երկրոդ բևեռը, որպեսզի ամենաշատը 1,5 -2 տարի հետո նոր ընտրություններ կազմակերպվեն։ Կուսակցության առաջնորդը տողատակով ակնարկում է, որ երկու տարվա ընթացում հավակնում են գալ իշխանության՝ հեղափոխության ավելի կոշտ, արմատական տարբերակը կյանքի կոչելու նպատակով։

Ակնհայտ է, որ Ժիրայր Սեֆիլյանը Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարության գործունեության ժամկետը «մեծահոգաբար» երկարաձգում է 1,5 -2 տարով՝ հասկացնելով, որ դրանից հետո գալու է իրենց «ժամանակը»։

Ընթացիկ քարոզարշավին մասնակցող որևէ այլ քաղաքական ուժ, նույնիսկ իրեն արմատական ընդդիմություն հռչակած ՀՀԿ-ն, հանդես չի եկել նման կտրուկ հայտարարություններով, առավել ևս՝ Ժիրայր Սեֆիլյանը երեկ առաջ է քաշել մեկ այլ՝ ըստ էության, արկածախնդիր ծրագիր՝ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ հակադրվելով մեկ այլ սկզբունքային հարցում։

Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելուց բացի, «Սասնա ծռերը» ծրագրում է նաև իշխանափոխություն անել Արցախում։ «Այսօրվանից մենք հայտ ենք ներկայացրել գործող իշխանություններին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Որպեսզի գտնվի այն ճանապարհային քարտեզը, որը առանց ցնցումի կապահովի իշխանափոխությունը»,- ասել է կուսակցության նախընտրական շտաբի պետը։

«Ազատության» դիտարկմանը, թե՝ մեկ տարի հետո Լեռնային Ղարաբաղում ընտրությունների միջոցով լինելու է իշխանափոխություն, Սեֆիլյանը պատասխանեցլ է․ «Եթե սպասենք մի տարի կարող է պատահի ցնցումով լինի: Այդպիսի իրավիճակ է: Անհամբեր են արդեն մարդիկ: Այս մեկուկես ամսվա մեր գործունեությամբ մենք մի կերպ ենք զսպում այդ ամենը: Եվ ես համոզված եմ, որ գործող իշխանությունները այդ խոհեմությունը կունենան և հանգիստ այդ լուծումը կգտնվի»:

Վարքագծային առումով՝ «ծռերի» գործողությունները նմանվում են ՀՅԴ-ի 90-ականների կազմակերպած սադրանքին, երբ ավանդական կուսակցությունը ներքաղաքական լարումներ էր առաջացնում Արցախում, կամ էլ՝ Երևանում պահանջում էր պատերազմող կառավարության հրաժարականը։ «Սասնա ծռերը», այպես կոչված, հայ ավանդական քաղաքական մտքի մոդիֆիկացված դրսևորում է ու նրան ամենևին խորթ չէ քաղաքական արկածախնդրությունը։ Արցախում հեղափոխական իրավիճակ ստեղծելը հավասարազոր է առաջնագիծը ցնցումների ենթարկելուն։ Ինչքանով է սա համարվում ռացիոնալ քաղաքականություն՝ թողնում ենք ընթերցողների եզրակացությանը։

Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ գնում են խորհրդարան նախ և առաջ նախկին ուժերին՝ Հանրապետականին, «Բարգավաճ Հայաստանին», Դաշնակցությանն ու «Օրինաց երկրին» թույլ չտալու կրկին մուտք գործել խորհրդարան: Սեֆիլյանի փոխանցմամբ այդ հարցում իրենք ունեն հատուկ առաքելություն ու նաև ներուժ: «Կարծում եմ, որ մեր մասնակցության պատճառով այդ ուժերից որևէ մեկը չի հայտնվելու Ազգային ժողովում», – հայտարարել է «Սասնա ծռերի» նախընտրական շտաբի ղեկավարը: Մեր կարծիքով՝ Սեֆիլյանը միտումնավոր խեղաթյուրում է իրական պատկերը․ ոչ թե «ծռերն» են խոչընդոտում նախկին համակարգի մասը կազմող կուսակցությունների մուտքը խորհրդարան, այլ հակառակը՝ վերջիններիս մասնակցությունն ընտրություններին կենսունակություն ու հաջողության շանս է տալիս Սեֆիլյանի կուսակցությանն, ինչի մասին այս շաբաթ գրելու առիթ արդեն ունեցել ենք։

Երեկ երեկոյան ոստիկանությունը բավականին կտրուկ հակադարձել է Ժիրայր Սեֆիլյանին՝ ըստ էության, հանդես գալով քաղաքական գնահատականով։ «Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում: Նախ` ոստիկանության պետը խնդիր չունի որևէ հարցում խոչընդոտելու զոհվածների ընտանիքիներին․․․ Ժիրայր Սեֆիլյանին կոչ ենք անում հիմնավորել իր բարձրագոչ հայտարարարությունը կամ էլ հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից»,- ասված է ոստիկանության տարածած հայտարարության տեքստում։
Կասկածից վեր է, որ ոստիկանությունը չէր կարող նման հայտարարություն տարածել՝ առանց Նիկոլ Փաշինյանի գիտության, մանավանդ՝ նախընտրական փուլում, երբ ցանկացած խոսք կարող է կրքերի լարման առիթ հանդիսանալ։

Ըստ ամենյանի՝ քարոզարշավը դառնալու է այն հարթակը, որտեղ նոր դրսևորում է ստանալու Նիկոլ Փաշինյանի թիմի ու «ծռերի» հակադրությունը։ Վերջիններս հանդես են գալու մարգինալ վարքագծով՝ գնալով վա-բանկ․ այս կուսակցությունը, մեծ հաշվով, կորցնելու բան չունի, որովհետև խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաջողությունը միակ տարբերական է, որի միջոցով կարող են լեգիտիմացնել 2016-ի իրենց գործողությունները, հակառակ պարագայում՝ միանգամայն լեգիտիմ իրավունքով «ծռերից» շատերը վերադառնալու են բանտեր՝ պատասխանտվության ենթարկվելով ՊՊԾ գունդը զիված զավթելու, սպանությունների ու այլ ապօրինությունների համար։ Սրանով է բացատրվում նրանց քարոզարշավի սկանդալային մեկնարկը։ Պետությունն, իր հերթին, հասկացնում է, որ ցանկացած արմատականություն, արկածախնդրություն ստանալու է համարժեք պատասխան։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում