Thursday, 16 07 2026
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում

Ինչքան գիժ կա՝ դիմելու է. Փաշինյանի կոչը փաստում է, որ երկրում առկա է կադրային լուրջ ճգնաժամ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օրերս հայտնեց, որ կադրային բանկ է ստեղծում՝ մոտիվացված ու բարձր մասնագետ հանդիսացող մարդկանց պետական ոլորտում ներգրավելու համար։ «Վեց ամսվա վարչապետության ընթացքում ամենաարդարացի բողոքներից մեկը, որ լսել եմ, հետևյալն է. մարդիկ բողոքում են, որ լինելով բարձր մասնագետ, բարձր կազմակերպիչ՝ հաճախ ի վիճակի չեն լինում հասնել երկրի վարչապետին և իրենց ծառայությունն առաջարկել՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել, և բոլոր այն մարդկանց, ովքեր համոզված են, որ արժանի են տեղ գտնել պետական կառավարման տարբեր ոլորտներում և ունեն իրենց մասնագիտացման կամ հետաքրքրության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ծրագիր և ընդունակություն, ահա այս մարդկանց հորդորում եմ իրենց CV-ն և մոտիվացիոն նամակը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին»,- նշել է Փաշինյանը։

ԱՄՆ-ում բնակվող փաստաբան Էդգար Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի առաջարկին, նշեց, որ գոնե այս պահին չի պատկերացնում՝ դա ինչպես է լինելու։ «Իհարկե, դա չի նշանակում, որ հնարավոր չէ դա անել կամ վատ գաղափար է: Պարզապես ինստիտուցիոնալ առումով չեմ պատկերացնում՝ դա ինչպես կարելի է իրականացնել»,- ասաց Էդգար Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Հայաստանում այսօր առկա է կադրային լուրջ ճգնաժամ։

Նրա կարծիքով՝ մենք դեռ բավարար ուսումնասիրություններ չենք իրականացրել՝ հասկանալու, թե ինչու է դա այդպես, որն է բուն պատճառը, ինչպես հաղթահարել այդ խնդիրը և այլն. «Ինձ մոտ տպավորություն կա, որ մենք սովոր ենք խնդիրներին լուծումներ փնտրել՝ առանց խնդիրների ուղնուծուծը հասկանալու: Եվ սա ներկա իշխանության խնդիրը չէ: Հարցին լուծում տալու այս մշակույթը, այս տարբերակը, այս մոտեցումն է մեզ մոտ զարգացել: Հիմա նույնն էլ սա է: Ունենք խնդիր և ուզում ենք, որ այդ խնդիրը պարզ իր լուծումը գտնի, իսկ ես կասեի, որ պետք է խնդրի լուրջ ակունքներից սկսել՝ ինչու ունենք այս խնդիրը, ինչպես ենք հասել այստեղ»։

Նրա դիտարկմամբ՝ շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչու ունենք այս խնդիրը, քան այդ խնդրի անմիջապես լուծումը, և այս առումով դժվար է ասել, թե այս նախաձեռնությունն ինչ արդյունք կունենա: «Ես ունեմ որոշ վերապահումներ նախաձեռնության նկատմամբ՝ ոչ թե, որ այն վատն է, այլ որովհետև ինքը, որպես ծրագիր, մշտական մշակույթ չի փորձում ձևակերպել կամ հարցին խորքային լուծում չի փորձում տալ, բայց միաժամանակ վստահ եմ, որ այս վարչապետը և իր կազմած կառավարությունը գերազանցում են նախկիններին գոնե այնքանով, որ ունեն լուրջ քաղաքական կամք»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իշխանության ձևավորած քաղաքական կամքն առաջին քայլն է և ամենակարևոր գործոնը դրական արդյունք գրանցելու համար։

Նիկոլ Փաշինյանը մարդկանց կոչ է արել իրենց CV-ն և մոտիվացիոն նամակներն ուղարկել։ Էդգար Մարտիրոսյանը չի պատրաստվում իր CV-ն ուղարկել: «Նախ՝ CV չեմ պատրաստել գոնե վերջին յոթ տարիների ընթացքում և չգիտեմ՝ դա ինչպես է արվում, բայց որ ավելի կարևոր է՝ չեմ կարծում, որ այդ համակարգը, որ պետք է ստեղծվի այդ պրոցեսը իրականացնելու համար, կարողանալու է CV-ից իմ կամ շատ ուրիշների հնարավորությունները վերլուծել և արժևորել: Գործադիր մարմնում լինում են երկու տեսակ գործիչներ՝ քաղաքական և մասնագիտական: Գոնե ես չեմ կարծում, որ առաջին կատեգորիան ենթակա է CV-ով արտահայտվելու, իսկ երկրորդում էլ այս պահին, կարծում եմ, բան չունեմ տալու։ Այդ պատճառով չեմ կարծում, որ դա ինձ համար նպատակահարմար կլինի»։

Տնտեսագետ Հայկ Բալանյանը, անդրադառնալով կադրային բանկ ստեղծելու վարչապետի գաղափարին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետի ցանկությունը իհարկե ողջունելի է, բայց ինչքան գիժ կա՝ դիմելու է, ապարատը կխեղդվի դիմումների հեղեղի մեջ, վերջում էլ մուննաթ կուտի:

«Ոչ երնեկ այդ հանձնաժողվին: Արդյունքում էլի իշխանությունները, ըստ ոլորտների, դաշտում ում տեսնում են, ում ճանաչում են՝ նրանց հետ կզրուցեն ու որոշում կկայացնեն: Պետական ապարատը իր գործիքակազմով բավարար հնարավորություններ ունի կատարելու ընտրանքը, քննություններ անցկացնելու, որակավորման հանձնաժողովներ կան և այլն: Այս իմաստով վարչապետի առաջարկը պետապարատի աշխատանքի զուտ դուբլյաժի կամ էլ փոխարինման կարող է վերածվել: Եթե խոսքը զուտ տեխնոկրատական կազմի մասին է, ամեն ինչ շատ պարզ է. դրված խնդիրները ու կոնկրետ ծրագիրն է որոշում քաղաքական կադրային բանկը, եթե խոսքը սկզբունքային որոշումների մասին է: Իմ կարծիքով՝ այդպիսի խնդիր չի դրվել, գործող թիմի համար ներքին կուռ լինելը ավելի կարևոր է, ուստի այդ կադրային բանկը զուտ կատարողներ է որոնում, որոնք քաղաքական ծրագրի հարցեր չեն դնելու, այլ կատարելու են այն, ինչը արդեն որոշված է, բայց հին ապարատի հետ կապ չեն ունենա»,- ասաց տնտեսագետը: Այլ հարց է, որ, ըստ նրա, դրսից հավաքագրված կատարող կադրերին պետք է լավ վճարել, և եթե այդ վճարը չլինի, ապա առանց քաղաքական գաղափարական մոտիվացիայի՝ այդ կադրերը ևս հավատարիմ չեն մնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում