Wednesday, 15 07 2026
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը

Վահագն Հարությունյանի մեղադրանքի ծավալը գնալով կմեծանա

Ինչպես արդեն գիտեք, Հատուկ քննչական ծառայությունը  տեղեկություն է տարածել Մարտի 1-ի գործով, որով հայտարարել է քննչական խմբի նախկին ղեկավար, Քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ըստ տեղեկության՝ Հարությունյանը միտումնավոր կեղծել է գործի ապացույցները, ՊՆ ստորաբաժանումների կրակած փամփուշտները փոխարինելով ոստիկանության զորքերի այլ տեղում Մարտի 1-ից հետո կրակած փամփուշտներով:  Մեղադրյալի կարգավիճակ է ստացել նաև Վահագն Հարությունյանին օգնած փորձագետը, և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Արդյո՞ք գործ ունենք մարտի մեկի գործով նոր շրջադարձի հետ․ թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, իրավաբան Արմեն Խաչատրյանը և իրավապաշտպան Սեդա Սաֆարյանը:

Վահանգն Հարությունյանն արդեն հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում և ի իր նկատմամբ հետախուզում հայտարարելն ապօրինություն է: Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ դա պաշտպանական ռեակցիա է: «Այսօր, երբ հայտարարվում են նրա հակաօրինական վարքագծին առնչվող փաստեր, փորձում է, ինչպես երկրորդ նախագահն է փորձում, երևալ որպես ոչինչ չարած և այդ գործի հետ առնչություն չունեցող անձ: Սակայն փաստերը այնքան ակնառու կլինեն, որ Վ. Հարությունյանը չի կարող դրա տակից դուրս գալ: Թերևս ուշացած, բայց եկել է նրա հատուցման ժամը. 2008-2010թթ –ին գործերը հիմնականում նրա ձեռքին են եղել՝ Աղվան Հովսեփյանի հովանու ներքո: Ես կարող եմ նշել բազմաթիվ հանգամանքներ, որոնց համար պետք է պատասխան տա Վ. Հարությունյանը: 2008-ից սկսած՝ մենք միշտ ասել ենք, որ առաջին հերթին Վ. Հարությունյանը պետք է հարցաքննվի և պատասխան տա, որովհետև միայն նա կարող է ասել՝ ինչ թուղթ է դրել ինչի փոխարեն և ինչ ունի պահած, ինչն է կեղծվել, ինչու է քննության մոտիվը փոխվել և այլն»,- նշեց իրավապաշտպանը:

Ա. Խաչատրյանի խոսքով՝ միշտ ակնհայտ է եղել, որ քննչական խումբը երկու խնդիր է դրել՝ դատել անմեղ մարդկանց՝ շինծու մեղադրանքներով, և կոծկել Մարտի 1-ի գործը, չբացահայտել իրական մեղավորներին:

Ս. Քլոյանը նշեց, որ Վ. Հարությունյանը մի քանի անգամ իրեն հրավիրել է ՀՔԾ. «Շատ անհաջող մարդ էր, ատամները կրճտացնելով՝ ասում էր՝ Անդրանիկ Քոչարյանն ընկնի ձեռքս, կաշին քերելու եմ, շատ է բզբզում: Մի քանի անգամ դատարանում վիրավորել է մեզ՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներիս»:

Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ Վ. Հարությունյանը շատ լավ է պատկերացնում իրեն ինչ  է սպասվում, և չի վերադառնա Հայաստան՝ իրեն պաշտպանելու: «Նա ամբողջությամբ տապալել է մարտիմեկյան գործերը և մարդկանց ճակատագրեր է ավերել… Վահագն Հարությունյանի մեղադրանքի ծավալը գնալով կմեծանա»,- նշեց իրավապաշտպանը:

Ա. Խաչատրյանն ընդգծեց, որ  եթե Մարտի 1-ը չբացահայտվի, ինչ իշխանություն էլ գա, դադարելու է լեգիտիմ լինելուց:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում