Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Գեներալ Մանվելի թանկանոց նվերը պետությանը, կամ անցումային արդարադատություն՝ հայկական ձևով

Օրեր առաջ Ազգային ժողովի կալանավորված պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը: Հսկայական տարածքը բազմապրոֆիլ է, կան թե՛ բերքատու այգիներ, թե՛ ձիարշավարան, ձիաբուծարան, հյուրանոց, ուղղակի առանձնատներ, և մեծամասնությունը տարածքի հարթ դաշտ է, ոռոգվում է։ Տարածքի մեծամասնությունը կուղբաբուծությունն է։

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասել է, թե կառավարությունը որոշել է ընդունել գեներալի նվերը։

Իհարկե, խնդիրը բավականին բազմաշերտ է ու, թերևս, վերլուծության անհրաժեշտություն ունի մի քանի դիտանկյունից, ընդ որում՝ հուզականությունից դուրս։

Այնքան էլ էական չէ, թե գեներալ Գրիգորյանին ի՞նչն է ստիպել այսպիսի մեծ նվիրատվություն անել կառավարությանը։ Քրիստոնեական արժեհամակարգից ելնելով ու կասկածի տակ չդնելով գեներալի անմեղության կանխավարկածը՝ անկեղծորեն ուզում ենք հավատալ, որ ԵԿՄ նախկին նախագահը դա արել է իր հոգու հանգստության համար՝ գուցե նպատակ ունենալով պատերազմի հերոսի իր անունը մաքրել «տուշոնկաների» ամոթաբեր պատմությունից։ Եթե իրապես գեներալի նվիրատվության հիմքում ընկած է եղել այս վարկածը, ապա կարծում ենք՝ կառավարությունն ու հասարակությունը վաղ թե ուշ կգնահատեն նրա քայլը։

Իհարկե, կա տրամագծորեն հակառակ կարծիք, ըստ որի՝ գեներալ Մանվել Գրիգորյանը փորձել է «բարեգործ» ձևանալ, որովհետև իրականում կորցնելու էր այդ տարածքները դատավճռից հետո՝ որպես պետությանը հասցված վնասների փոխհատուցում։ Իհարկե, այս վարկածն ամբողջովին հերքել չենք կարող, սակայն ավելորդ չենք համարում նշել, որ Մանվել Գրիգորյանը մինչև այս պահը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

Երրորդ վարկածի համաձայն՝ ԵԿՄ նախագահի այս քայլը նման է գործարքի, այլ խոսքով՝ գործում է «նվիրատվություն՝ ազատության դիմաց» բանաձևը։ Եթե նույնիսկ այս վարկածը ճիշտ է, ապա դրանում դատապարտելի որևէ բան չկա, որովհետև նույնիսկ քաղաքակիրթ աշխարհում տնտեսական հանցագործության մեջ մեղադրվող մեծահարուստները կատարում են հասարակական համերաշխությանը միտված գործողություն՝ ակնկալելով նախաքննության մարմնի կամ դատարանի հումանիստական որոշումը, ակտը։

Մեր կարծիքով՝ Մանվել Գրիգորյանի քայլը դիտարկելի է հենց այս գլոբալ համատեքստում, ինչը բնորոշ է հետհեղափոխական իրավիճակներին, երբ, այսպես կոչված, օլիգարխիան ու հասարակությունը հաշտվելու խնդիր, անհրաժեշտություն ունեն։

Մանվել Գրիգորյանի այս քայլը տեղավորվում է հենց անցումային արդարադատությանը բնորոշ տրամաբանության մեջ։ Այս առումով՝ գեներալի ժեստը գնահատելի է, մյուս կողմից՝ խիստ դատապարտելի է սելեկտիվ մոտեցումը, երբ առանց օրենսդրական հիմքերի յուրաքանչյուր օլիգարխ կամ կասկածելի հարստություն դիզած մարդ ընտրում է հասարակության հետ «համերաշխվելու» իր բանաձևը։ Եթե նման բան տեղի է ունենում առանց լեգալ գործիքակազմի ներդրման, այլ խոսքով՝ չեն գործում անցումային արդարադատության գործիքներն ու օրենսդրությունը, ապա հաշտեցման գործընթացն արժեզրկվում է, համենայնդեպս՝ հասարակության ընկալումների տեսանկյունից։ Այդ ամենն ավելի շատ նմանվում է կառավարության հետ «հաշտեցման», որը սելեկտիվ մոտեցումների ու սուբյեկտիվիզմի հիքմեր է ստեղծում։ Համենայնդեպս, Վլադիմիր Պուտինը իր նախագահության մեկնարկին «ինքնատիպ» հակաօլիգարխիկ պայքար իրականացրեց, ինչի հետևանքով ելցինյան օլիգարխիային փոխարինելու եկավ չեկիստական օլիգարխիան։ Իհարկե, սելեկտիվ արդարադատության մեջ պետք է մեղադրել ոչ թե օլիգարխիային, այլ կառավարությանը։

Մյուս կողմից՝ գեներալ Մանվելի գործը ինքնին սելեկտիվ վերաբերմունքի դրսևորում է։ Բոլոր մեծ ու փոքր կոռուպցիոներներն արագ ազատվում են կալանքից՝ գրավի դիմաց, ու այս համատեքստում թվում է, որ այս երկրի միակ կոռուպցիոները Մանվել Գրիգորյանն է, որը, ի տարբերություն մյուսների, գոնե եղել է պատերազմի հրամանատարներից մեկը ու այժմ ունի անբուժելի հիվանդություն։ Իհարկե, պատերազմին մասնակցությունը գեներալին ավելի պետք է պարտավորեցներ՝ հարգել օրինականությունն ու արդարությունը, այլ խոսքով՝ որևէ արդարացում չկա նրա կատարած հանցագործություններին, մյուս կողմից՝ պետության սելեկտիվ մոտեցումը ոչ համարժեք է դարձնում Մանվել Գրիգորյանի կալանքի տակ մնալը, մանավանդ որ ոչ պակաս ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ, օրինակ՝ Յուրի Խաչատուրովն ու Սերժի Վաչոն վաղուց ազատության մեջ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում