Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Վարչապետը պետք է խոստանա լուրջ կադրային փոփոխություններ․ Նոր դավադրություն որևէ մեկը չի բացառում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն է։

Պարոն Մարտիրոսյան, Ազգային ժողովն առաջին փուլով չընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։ Ձեր կարծիքով, երկրորդ փուլում ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

-Որևէ մեկը չի կարող ասել: Բայց, ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ չեն ընտրի և ամեն բան կընթանա այնպես՝ ինչպես գործադիր իշխանությունն է պլանավորել: Իհարկե, նոր դավադրությունը որևէ մեկը չի բացառում, բայց դրա շանսերն այլևս շատ նվազ են:

ՀՀԿ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի ընդունումը, չի բացառում, որ նույն փորձն անեն նաև երկուշաբթի մեկնարկելիք արտահերթ նիստում։ Ընտրական օրենսգրքի ընդունումը վարչապետ Փաշինյանի գլխավոր խոստումներից էր, և դրված է կառավարության ծրագրում։ Արդյո՞ք ՀՀԿ-ին և մյուս հակահեղափոխական ուժերին կհաջողվի տապալել օրենսգրքի ընդունումը։

-Եթե կարծում են և հաշվարկել են, որ նոր ընտրական օրենսգիրքն իրենց շահերին հակառակ է՝ կարող են և կրկին տապալել: Բայց արդեն գործադիրում հայտարարել են, որ ունեն ձայների անհրաժեշտ քանակություն: Տեսնենք: Սրանք ընդհանրապես բոլորն անկանխատեսելի գործընթացներ են և հստակ կռահումներ անել չի կարելի:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նկատել է, թե Հայաստանում հեղափոխություն տեղի է ունեցել, սակայն իշխանափոխություն դեռևս տեղի չի ունեցել, համենայնդեպս, ամբողջական իշխանափոխություն: Ի՞նչ է ակնարկում վարչապետը։

-Կան տարբեր մոտեցումներ և սա նույնպես մոտեցում է, ընդ որում՝ ճշմարտության մեծ տոկոսով: Հեղափոխությունը համակարգային երևույթ է: Վարչապետի պաշտոնակատարն, ամենայն հավանականությամբ, նկատի ունի, որ հասարակական մտածողություն և քաղաքական իրականություն է փոխվել, բայց օրենսդիրը և դատական իշխանությունները մնացել են նույնը: Դա միանշանակ ճիշտ դիտարկում է: Իհարկե ինձ համար հեղափոխությունն առավել լայն և սեփական կանոններն ունեցող երևույթ է, բայց եթե քաղաքական հայտարարություն է արվում, ապա այդ համատեքստում այո՛, վարչապետի պաշտոնակատարը միանգամայն իրավացի է:

Ի՞նչ պետք է անի կառավարությունը՝ առաջիկա ընտրություններում հաջողելու համար։

-Այլևս չնշանակի պաշտոնների կասկածելի կենսագրություն ունեցող անձանց և խոստանա լուրջ, այդ թվում և կադրային փոփոխություններ կատարել: Բայց ամենակարևորը երկրի զարգացման և քաղաքական-գաղափարախոսական տեսլականների հրապարակումն է: Ընտրողներն, անշուշտ, քվեարկելու են Փաշինյանի կուսակցության օգտին, բայց դա, ԱԺ սպասվող լուծարումից հետո, չպետք է այլևս լինի քվեարկություն հօգուտ անձի, այլ՝ նաև՝ նրա արժեքային համակարգի, որ գաղափարական հստակ և ճանաչելի ձևակերպումներ պետք է ունենա: Այդպիսի ընտրություն, իհարկե այս անգամ չի հաջողվի կատարել, բայց նման հենք ներկայացնելն անհրաժեշտություն է: Սրանից հետո՝ հավանաբար հինգ տարի անց տեղի ունենալիք ընտրություններում արդեն ամենահիմնական գործոնը հենց դա պետք է լինի: Իսկ հիմքերն անհրաժեշտ է այսօր դնել, եթե չենք ուզում լայնամասշտաբ հնարավոր գաղափարական հիասթափությունների հեռանկարի առջև կանգնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում