Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հրավիրվել է 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Վահե Գրիգորյանը ներկայացրեց ՍԴ դատավորի դերի փոփոխության մասին իր տեսլականը: Թեկնածուի խոսքով՝ ՍԴ-ի առաքելությունն է լինել պետության խիղճը:
Վահե Գրիգորյանը տեղեկացրեց. «2005 թվականին իմ նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ես սա ասում եմ, որովհետև կից փաստաթղթերի հետ մեկտեղ այս տեղեկատվությունը չի ներկայացվել, քանի որ արդարացման որոշման մեջ ներկայացված են անձնական տվյալներ, որոնք վերաբերում են այլ անձանց»: Նա հավելեց, որ եթե այս տեղեկատվությունը հետաքրքրի ԱԺ-ին, այն կարող է ներկայացնել՝ այդ անձանց գաղտնի տվյալները ջնջելով:
Մանրամասները՝ տեսանյութում:









































