Friday, 17 07 2026
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին

Հայաստան է այցելում Ջոն Բոլթոնը. սպասե՞լ բեկում հայ-ամերիկյան հարաբերություններում

Օրեր առաջ գրել էինք, որ այս ամիս Հայաստան է ժամանելու ամերիկյան շատ բարձրաստիճան բանագնաց։ Հիմա պարզվում է՝ Երևան այցելող պաշտոնյան ոչ թե պետքարտուղարության ներկայացուցիչ է, այլ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Վերջինս Վաշինգտոնում ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն է, որը մեծապես կարողանում է ազդել Թրամփի քաղաքականության վրա, ու վստահաբար կարելի է պնդել, որ ԱՄՆ իրանական նոր քաղաքականության առանցքային ճարտարապետներից մեկն է։

Իհարկե, Բոլթոնի այցը տարածաշրջանային է. նա հյուրընկալվելու է նաև հարևան Վրաստանում, Ադրբեջանում, նաև՝ Ռուսաստանում, սակայն այս հանգամանքը ավելի է ընդգծում ամերիկյան քաղաքականության ազդեցիկ դեմքերից մեկի բանագնացության քաղաքական նշանակությունը։

Հարկ է նշել, որ մեր հարևան երկրները՝ Վրաստանն ու Ադրբեջանը, ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության փորձ ունեն, ձևավորված օրակարգեր ու Բոլթոնին վստահաբար դիմավորելու են, այսպես կոչված, պատրաստի փաթեթներով։ Միանգամայն այլ է Հայաստանի պարագան, որի ամերիկյան օրակարգը շատ աղքատիկ է, եթե հաշվի չառնենք այն կարևոր հանգամանքը, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։

ԱՄՆ նախագահի խորհրդականի երևանյան այցի կարևորագույն թեմաներից մեկը, անշուշտ, Հայաստանի կողմից Սիրիայում իրականացվելիք հումանիտար առաքելության հարցն է, որը լուրջ դժգոհություն է հարուցել Վաշինգտոնում։ Հայկական կողմի փաստարկները, թե առաքելությունը բացառապես հումանիտար է ու իրականացվելու է հայկական համայնքի անվտանգությունը պաշտպանելու նպատակով, համոզիչ չեն նույնիսկ Հայաստանում։ Վաշինգտոնին պետք է ներկայացվեն ավելի առարկայական ու լուրջ փաստարկներ՝ նրա համար ակնհայտ դարձնելով, որ Երևանի նախաձեռնությունը որևէ կերպ ուղղված չէ ամերիկյան շահերի դեմ։ Իսկ այդպիսի տպավորություններ կարող են լինել, որովհետև հայկական առաքելության հիմքում որոշակիորեն տեսանելի են ամերիկյան շահերն ու մոտիվները, բացի այդ՝ առաքելության կազմում սակրավորների ներկայությունը Վաշինգտոնում մտահոգություններ է ծնում, որ հայկական առաքելությունն ուղղակիորեն աջակցելու է նախագահ Ասադի զորքերին։

Կարծում ենք՝ ակտուալ է դարձել, որ Հայաստանի կառավարությունը վերջապես բացահայտի այն իրավապայմանագրային հիմքերը, որոնց հիմքով ծավալվելու է հայկական առաքելությունը Սիրիայում։

Անշուշտ, հայկական կողմը փաստարկներ պետք է ներկայացնի նաև հայ-իրանական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին. Վաշինգտոնում միշտ ըմբռնումով են մոտեցել Հայաստանի ու Իրանի հարաբերությունների զարգացմանը՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական, աշխարհաքաղաքական առանձնահատկությունները։

Ամերիկյան կողմը սպասում է երկկողմ համագործակցության վերաբերյալ Երևանի առաջարկություններին։ Այս առումով գնդակը Հայաստանի դաշտում է, որովհետև մի կողմից՝ մեր երկրում տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ, որոնք ենթադրում են որակապես նոր քաղաքականություն, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ հեղափոխությունը վեկտորալ փոփոխություն չի առաջացրել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Վաշինգտոնում ըմբռնումով են մոտենում Հայաստանի նման դիրքորոշմանը, սակայն ամերիկյան վարչակազմին անշուշտ հետաքրքիր է, թե հեղափոխությունն ինչքանով է նպաստել երկրի սուբյեկտության մեծացմանը, Մոսկվայից անկախ՝ արտաքին քաղաքական օրակարգի ձևավորմանը։

Հայկական կողմը կարող է լրջագույն հարցեր լուծել Բոլթոնի միջոցով: Նա Թրամփի վարչակազմի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է, ու պետք է օգտագործել նրա այցելության պատեհ առիթը՝ հայ-ամերիկյան համագործակցությունը լուրջ հիմքերի վրա դնելու, երկկողմ կոնկրետ օրակարգ ձևավորելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում