Friday, 17 07 2026
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը

Դա կուսակցական որոշում է. ոչ նախկին նախագահը, ոչ վարչապետը չեն կարող ուղղորդել մեծ կուսակցություններին. Հարութ Սասունյան

«Ես ոչ մի կերպ չեմ հասկանում ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի պահվածքը։ Եթե նրանք հեղափոխությունից հետո համաձայնության էին եկել վարչապետ Փաշինյանի հետ, ապա ինչու երեկ փորձեցին խոչընդոտել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Հակառակը՝ իրենք պետք է շահագրգռված լինեին ընտրությունները շուտափույթ անցկացնելու հարցում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ՀՅԴ-ական Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան տեղի ունեցած զարգացումներին։

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ կուսակցությունները մտածում էին, որ եթե երկարաձգեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ապա ժողովրդի մոտ առկա հեղափոխական էյֆորիան կանցնի, և ընտրությունների արդյունքները այնքան էլ հաջող չեն լինի Փաշինյանի համար, բայց դա ճիշտ կանխատեսում չէր: «Ժողովուրդն այնքան խանդավառ է վերջին շրջանի փոփոխություններով, այնքան երկար տարիներ է սպասել, որ այս փոփոխությունները լինեն, որ կարծում եմ՝ դեկտեմբերին լինեն ընտրությունները, թե հունիսին, արդյունքները նույնը կլինեն, ինչ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ»,- նկատեց Սասունյանը։

Մեր դիտարկմանը՝ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի երեկվա գործողությունները ինքնաբո՞ւխ էին, թե՞ ամեն դեպքում կա մեկը, ով հրահրել, կազմակերպել էր այս ամենը, Սասունյանը պատասխանեց. «Երկար տարիներ ինչ որ տեղի է ունենում Հայաստանում, հայության մեջ, հայերը պարբերաբար փնտրում են գաղտնի մի ձեռքի, մի ուժի, որը վարագույրի հետևից ուղղորդում է ամեն ինչ։ Կարծում եմ՝ այդքան կասկածամիտ լինելը լավ չէ մեզ համար։ Ինչ որ կուսակցությունները որոշում են, իրենց կուսակցական որոշումն է, ոչ մեկը՝ լինի դա նախկին նախագահ կամ վարչապետ, չի կարող ուղղորդել գլխավոր, մեծ կուսակցություններին»,- ասաց Սասունյանը։

Մեր հարցին՝ այդ դեպքում ի՞նչը կարող էր դրդել իշխանության մաս կազմող կուսակցություններին դեմ դուրս գալ նույն իշխանությանը, իշխանության նախաձեռնություններին, Սասունյանը պատասխանեց. «Ես ոչ մի տեղեկություն չունեմ, թե ինչու ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն նման որոշում կայացրեցին և գնացին իրենց նախարարները կորցնելու ռիսկին։ Չեմ էլ կարող նույնիսկ ենթադրել դրդապատճառը, բայց չեմ էլ կարող ենթադրել, որ դրա հետևում մութ ուժեր կան՝ Քոչարյանը կամ մեկ ուրիշը։ Ես այդ հարցով որևէ մեկի հետ չեմ խոսել, և որևէ մեկը ինձ հետ չի խոսել»,- ասաց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում