Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հակասություններ՝ Փաշինյանի թիմում. ինչո՞ւ ՔՊ-ն չի սատարում Սասուն Միքայելյանի որդուն

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 21-ին նշանակված Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարն է։

Այսօր ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։

Հասարակության համար ՔՊ այս որոշումն ավելի քան անակնկալ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության վարչության նախագահը հենց Սասուն Միքայելյանն է, ով, բնականաբար, պետք է շահագրգիռ լիներ, որպեսզի իր որդին քաղաքական աջակցություն ունենա առաջիկա ընտրություններում։ Եթե Նիկոլ Փաշինյանի թիմն, այնուամենայնիվ, ձեռնպահ է մնացել նման որոշումից, ապա կարող ենք մի քանի հետևություններ անել։

Շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է մնում հեղափոխության իդեալներին ու անթույլատրելի է համարում մերձավորներին հովանավորելու ավանդույթը, թեև սա ակնհայտորեն այդ դեպքը չէ, որովհետև Սևակ Միքայելյանին ոչ թե նշանակում են գործադիր պաշտոնում կամ արտոնություն են տալիս նրա բիզնեսին, այլ ընդամենը պետք է աջակցություն ցուցաբերեին իրենց տարածքային կառույցի ղեկավարին, ով հավակնում է ստանալ իր համաքաղաքացիների վստահության քվեն։ Եթե նույնիսկ չլիներ Սասուն Միքայելյանի գործոնը, ապա թերևս տարօրինակ է, որ կուսակցությունը հրաժարվում է քաղաքական աջակցություն ցուցաբերել իր տարածքային կառույցի ղեկավարին, որն իր թիմով շատ ակտիվ է եղել թավշյա հեղափոխության օրերին։

Ակնհայտ է, որ այս պարագայում խոսք չի կարող լինել հովանավորչության մերժման մասին, նույնքան ակնհայտ է, որ խնդիրը ոչ թե Սևակ Միքայելյանի, այլ նրա հոր՝ Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մեջ է։

ՔՊ-ում ամեն ինչ չէ, որ հարթ է, ու հակասություններ կային նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ, որոնց մասին արտահոսք եղավ նունիսկ ԶԼՄ-ներում։ Առավել ևս՝ նորություն չեն հակասությունները Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի միջև, որոնք պարբերաբար եղել են, անգամ հրապարակային որոշակի դրսևորում են ստացել՝ նույնիսկ մինչև հեղափոխությունը։ Հիմա թերևս հակասությունների նոր փուլն է, որը կարող է ավելի գլոբալ պատճառներ ունենալ, մանավանդ որ Միքայելյանը երկրապահական միջավայրից է ու ինտեգրված չէ Փաշինյանի փոքր «պոլիտբյուրոյին», բացի այդ՝ ՔՊ վարչության նախագահը, ըստ որոշ լուրերի, ավելի շատ հակված է եղել դաշինքային հարաբերությունների պահպանմանը «Ելքի» շրջանակներում։

Սակայն հակասությունները գուցե պայմանավորված են հենց Հրազդանի ընտրություններով։ Չի բացառվում, որ Փաշինյանը Հրազդանում նախընտրելի այլ թեկնածու է ունեցել, սակայն Սասուն Միքայելյանը չի զիջել, ինչի հետևանքով էլ առաջացել է այս վիճակը։

Ամեն դեպքում ՔՊ-ն Հրազդանում չի աջակցում Սևակ Միքայելյանին՝ ձեռնպահ մնալով իր թեկնածուին առաջադրելուց։ Հրազդանին ծանոթ մարդիկ գիտեն, որ ՔՊ-ի թեկնածուն Հրազդանում չէր կարող ընտրվել առանց Սասուն Միքայելյանի թիմի աջակցության, մյուս կողմից՝ ՔՊ-ն հրապարակավ փաստորեն իրեն սահմանազատել է Սասուն Միքայելյանից՝ ակնհայտ դարձնելով, որ Նիկոլ Փաշինյանի թիմում հասունանում են հակասություններ։

Սակայն այս իրավիճակում, երբ Սևակ Միքայելյանն առաջադրվել է, իսկ ՔՊ-ն՝ նրան չաջակցելով հանդերձ, թեկնածու չի ունենալու, գրեթե կանխատեսելի է դարձնում Սասուն Միքայելյանի որդու հեշտ հաղթանակը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում