Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ժողովրդի իշխանությունը գողացողը հանցագործ է. այդ ուժերն են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն. Թեժ քննարկում «Առաջինում»

Հայաստանում խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությամբ նոր խորհրդարանի ձևավորման առնչությամբ հնչում են տարբեր տեսակետներ ու արվում են տարաբնույթ մտավարժանքներ, որոնք, սակայն, երբեմն իրականությունից կտրված են ավելի, քան, օրինակ, Սերժ Սարգսյանն էր: Մասնավորապես, Սերժ Սարգսյանն, օրինակ, հայտարարում էր, որ խորհրդարանական կառավարման պայմաններում ուղղակի չի կարող կառավարությունը չունենալ խորհրդարանի մեծամասնություն: Եվ Սարգսյանը միանգամայն իրավացի էր: Ըստ այդմ՝ նրա հրաժարականը և Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը ուղղակի նշանակում են, որ Սարգսյանն իր հրաժարականով տվել էր միաժամանակ խորհրդարանի լուծարման քաղաքական համաձայնությունը: Այլ կերպ ասած, դեռ այդ պահից խորհրդարանի արտահերթ ընտրության թեման այլևս օրակարգում է, ընդ որում թե՛ քաղաքական, թե՛ ինչն առավել կարևոր է հանրային սպասումների օրակարգում։

Կարելի է նաև ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հարցը ՄԱԿ ամբիոն է բարձրացրել միանգամայն հաշվարկված՝ ունենալով իրավիճակի ամբողջական պատկերը: Ավելին, բավականին հիմքեր կան եզրակացնելու, որ հարցը բարձրացվել է ունենալով նաև արտաքին կարևոր քաղաքական գործընկերների հավանությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ անկախ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը և ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջն օրինական է, այն թիվ մեկ խնդիր է և պետք է տեղի ունենա,- ընդգծեց Շ. Թորոսյանը: Հ. Աղազարյանը հավելեց, որ կառավարությունը պատկանում է քաղաքական փոքրամասնությանը, ինչը բացասական հետևանքների և անորոշության է բերում. «Բոլոր ներդրողները սպասում են, որ մեր երկրում կայուն իրավիճակ ստեղծվի: Շատ կարևոր է արտահերթ ընտրությունների անցակացումը»:

Գ. Պետրոսյանն ընդգծեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով՝ Ազգային ժողովն այս կազմով բացարձակապես խոչընդոտ չի հանդիսանում ՀՀ կառավարության համար՝ իրականացնելու սահմանադրական լիազորությունները և օրենքով նախատեսված գործառույթները:

Շ. Թորոսյանը հակադարձեց. «Չխոչընդոտելը քաղաքական կարգավիճակ չէ, ընդամենը վարքագիծ է, իրավիճակային որոշումներ են կայացվում: Բայց արդյո՞ք շարքային քաղաքացին՝ հարկատուն ուզում է, որ իր միջոցներով ձևավորված աշխատավարձը հենց մենք ստանանք, մենք լինենք այդ աթոռներին և ներկայացնենք Օրենսդիր մարմինը: Ժողովրդավարության հիմնական սկզբունքն այն է, որ խորհրդարանը ներկայացնում է ներքաղաքական համապատկերը, ընտրողի պատկերացումը: Ձայն բազմաց՝ ձայն Աստծո. եթե ժողովուրդն է, ուրեմն ճիշտ է: Հայաստանում իրավիճակ է փոխվել, մտածողություն է փոխվել, նոր մտածողությամբ նոր քաղաքական պահանջ է առաջ քաշվել, և դա պետք է կապիտալիզացվի քաղաքական գործընթացների մեջ»:

Անդրադառնալով խորհրդարանի լեգիտիմության վերաբերյալ Գ. Պետրոսյանի դիտարկմանը, Հ. Աղազարյանն ընդգծեց. «Որևէ մեկը չի կասկածում, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն անցած խորհրդարանական ընտրություններում այդ արդյունքները գրանցել են բացառապես ֆինանսական ռեսուրսների օրինական և ոչ օրինական օգտագործմամբ: Ժողովրդի իշխանությունը գողացողը հանցագործ է, այդ ուժերն են ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում