Friday, 17 07 2026
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով

Քարոզարշավ՝ ութերորդ օրը․ «Դու սուս» հրահանգը չհնչեց, ընտրական «փոխհրաձգություն»՝ մի քանի կմ հեռավորությամբ

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի երեկվա սկանդալային ելույթին անմիջապես արձագանքել էր «Իմ քայլը» դաշինքի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր․ «Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական «Իմ քայլը» դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը»։

Կոստանյանի գրառման տողատակն, անշուշտ, այն էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լռեցնելու է քաղաքապետի իր թեկնածուին՝ քարոզարշավը վերադարձնելով հին ստատուս-քվոյին։ Սակայն այսօր նման բան տեղի չունեցավ ու ամբողջ օրվա ընթացքում ընտրական «փոխհրաձգությունը» «Իմ քայլը» դաշինքի ու ԲՀԿ-ի տարբեր գործիչների միջև շարունակվեց մինչև երեկո, երբ քաղաքական ուժերը փոխադարձ ու ակնարկներով մեղադրանքներ էին հնչեցնում մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող հանրահավաքներում։

Հանրահավաքին մասնակցող երեխաների ապագայի հանդեպ ոտնձգություն կատարողներին ոչ միայն կպառկեցնենք, այլև պատերով կտանք․ Ավանում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակնհայտ է, որ ակնարկն առաջին հերթին ուղղված է ԲՀԿ-ին, քանի որ այս կուսակցության ներկայացուցիչներն են անցած օրերի ընթացքում ակտիվորեն քննադատել «ասֆալտին պառկեցնելու» օպերացիան, որի թիրախներից մեկը դարձել էր ԲՀԿ համամասնական ցուցակի յոթերորդ համարը։

«Ես չէի մտածում, թե պետական ողջ ինստիտուտները իրենց գործը թողած սոցիալական ցանցերում պետական ողջ ռեսուրներով վարձած ֆեյքերի միջոցով պատերազմ են հայտարարելու: Դա մեկ բանի մասին է խոսում, որ մենք ճշմարիտ ենք, որ մեր ծրագրերը շահել են ձեր վստահությունը, որ վատաբանելուց բացի որևէ այլ բան չունեն առաջարկելու»,- գրեթե զուգահեռաբար մի քանի կիլոմետր այն կողմ անցկացվող հանրահավաքում հայտարարել է ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Եթե երկու ուժերի միջև սուր հակադրությունը դիտարկենք միայն ընթացիկ ընտարական գործընթացի համատեքստում, այն նույնիսկ արհեստական է թվում․ այս ընտրությունների ֆավորիտը, հաղթողը ակնհայտ է։ Իր գլխավորած դաշինքի հաղթանակի համար ոչ մի ջանք չի խնայում Նիկոլ Փաշինյանը, ով իր բարձր վարկանիշը ծառայեցնում է «Իմ քայլի» համոզիչ հաղթանակի համար։ Հակադրության ռեժիմը Փաշինյանին պետք է՝ համոզիչ հաղթանակ տանելու համար, ինչը լրացուցիչ հաղթաթուղթ է խորհրդարանական ընտրություններից առաջ։ Սակայն ինչքան էլ պարադոքսալ հնչի անտագոնիստական պայքարը ձեռնտու է նաև ԲՀԿ-ին, ինչը նրան երաշխավորում է ոչ միայն կայուն երկրորդ տեղ Երևանի քաղաքապետական ընտրություններում, այլ նաև՝ շատ ավելի կարևոր նիշ նոր համակարգում, այն է՝ երկրորդ առանցքի դեկատարություն, որը սկզբունքային նշանակություն ունի խորհրդարանական ընտրություններից առաջ։ ԲՀԿ-ն քաղաքական կոշտ հռետորաբանությամբ կարող է իր շուրջ համախմբել հասարակության ընդդիմադիր որոշակի հատվածի՝ երաշխավորելով նոր համակարգում երկրորդը լինելու իր կարգավիճակը։ Անկասկած, ԲՀԿ նոր մարտավարությունը համաձեյնեցված է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն նա առայժմ ձեռնպահ է մնում ասոցացվել կոշտ ընդդիմադիր վարքագծի հետ։ Համենայն դեպս, երեկ «Ազատության» կիրակնօրյա ծրագրի հյուրը պետք է լիներ Գագիկ Ծառուկյանը, որին վերջին պահին փոխարինեց Նաիրա Զոհրաբյանը կամ այսօր հայտարարվել էր, որ Նոր Նորքի հանրահավաքում ելույթ է ունենալու Գագիկ Ծառուկյանը, սակայն «առաջին ջութակի» դերում դարձյալ Նաիրա Զոհրաբյանն էր։ Ըստ ամենայնի՝ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է մի քանի օր հեռվից փորձարկել ընդդիմադիր վարքագծի արդյունավետությունը, որովհետև դեռ այնքան էլ պարզ չէ, թե իշխանության տոտալ հակաքարոզչությունն ինչ հետևանքներ կունենա՝ ավելի՞ կկոնսոլիդացնի ընդդիմադիր էլեկտորատին ԲՀԿ-ի շուրջ, թե՞ հասարակության դժգոհ շերտերը չեն ցանկանա պիտակավորվել «սևության» խարանով։

Եթե Երևանի ավագանու ընտրություններն արտահերթ չլինեին ու քարոզարշավն ավելի երկար ընթացք ունենար, գործընթացի մյուս ֆավորիտը՝ «Լույս» դաշինքը, որը վարում է դասական ընտրարշավ, կարող էր նույնիսկ ավելի մեծ հավակնություններ ունենալ՝ լուրջ հայտ ներկայացնելով դառնալ երկբևեռ համակարգի երկրորդ առանցքը կամ նպաստելով ավելի բազմաբևեռ համակարգի ձևավորմանը։

«Հաղթողը լինելու է Արտակ Զեյնալյանը, իրականում նա է հաղթելու այս ընտրությունները, ես ձեզ վստահեցնում եմ»,- այսօր Էրեբունի համայնքում լրագրողներին ասել է Էդմոն Մարուքյանը։ Վերջինս, որ մշտապես աչքի է ընկնում իրատեսական գնահատականներով, այս անգամ ևս չի դավաճանել իր սկզբունքներին։ Մարուքյանի հայտարարությունը պետք է դիտարկել ավելի գլոբալ համատեքստում՝ հասկանալու համար «Լույս» դաշինքի հեռանկարային հավակնությունները։ Նորաստեղծ դաշինքի համար մեծ նվաճում է առանց մեծ բարդությունների Երևանի ապագա ավագանիում հայտնվելը։ Կարծում ենք՝ ընթացիկ արդյունավետ քարոզարշավում այս խնդիրն արդեն լուծվել է, ինչը թույլ է տալիս, որ դաշինքը հեռանկարում հավակնի ավելի լուրջ նշաձողի, մանավանդ որ «Իմ քայլը» դաշինքի բարձր տոկոսները լինելու են հեղափոխական էյֆորիայի դրսևորում, իսկ ԲՀԿ-ն այս պահին երկրորդն է լինելու՝ ընդամենը կազմակերպչական ավելի մեծ ռսուրսներ ունենալու ու դրա շնորհիվ իշխանության հետ ռեսուրսային հակամարտության մեջ մտնելու արդյունքում։

Սակայն հեռանկարային իմաստով՝ այս ընտրությունների հայտնությունը «Լույս» դաշինքն է, որն, ըստ երևույթին, ընտրական եզրագիծը հատելու է երրորդ տեղում, սակայն ստանալու է իր ձայները, որոնք էլեկտորալ ռացիոնալ տրամադրությունների արգասիք են և չեն ստացվել «թշնամու» կերպար ձևավորելու շնորհիվ։ Համենայն դեպս, «Իմ քայլը» և ԲՀԿ-ն հասարակությանը մոբիլիզացնում են «թշնամու» «արդյունավետ» կերպար ստեղծելով․ «Լույսի» ձայները բերելու է ոչ «թշնամու» կերպարը, այլ՝ սեփական թեկնածուն։ Հենց սա է ակնարկում Էդմոն Մարուքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում