Saturday, 18 05 2024
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
-
21:15
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն

HSBC բանկի ավազակային հարձակման քրեական գործն ուղարկվելու է դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242.355.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ԱՄՆ դոլար գումար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Դանիել Դանիելյանն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2018 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 14:18-ի սահմաններում, դիմակավորված, զինված իրեն պատկանող կարաբինով, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված նռնակով ու որսորդական դանակով, ապօրինի մուտք է գործել բանկի մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում՝ բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով՝ 242.355.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ԱՄՆ դոլար գումար: Այդ ընթացքում հանդիպելով մասնաճյուղում պահնորդական ծառայություն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲ ընկերության պահնորդ Խաչատուր Գալստյանի դիմադրությանը` իր մոտ գտնվող կարաբինից կրակել և կյանքից ապօրինաբար զրկել է նրան:

Շարունակելով իր հանցավոր մտադրության իրագործումը` Դանիել Դանիելյանը նույն շարժառիթներով փորձել է սպանել նաև մասնաճյուղում գտնվող մյուս պահնորդ Արամ Մկրտչյանին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Ա. Մկրտչանը ակտիվ դիմադրել է, ապա` թաքնվել:

Բացի այդ, դրամարկղային բաժնի պատասխանատու Արմեն Խաչատրյանն այդ պահին շեղել է նրա ուշադրությունը՝ հայտնելով, որ պատրաստ է տալ պահանջված գումարները: Դ. Դանիելյանը զենքով և նռնակով սպառնալով` պահանջել է իրեն տրամադրել 500.000 ԱՄՆ դոլար գումար: Արմեն Խաչատրյանն իրեն հատկացված մետաղյա պահարանից դուրս է բերել և Դ. Դանիելյանի պահանջով ողջ գումարը՝ 79.200.000 ՀՀ դրամը, 53.318.100 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլարը, 23.066.637 ՀՀ դրամ 3 լումային համարժեք 39.690 եվրոն, 1.853.136 ՀՀ դրամին համարժեք 242.240 ՌԴ ռուբլին, 5.224.952 ՀՀ դրամին համարժեք 7.925 անգլիական ֆունտ ստեռլինգը, 1.126.400 ՀՀ դրամին համարժեք 2.980 կանադական դոլարը, 73066 ՀՀ դրամին համարժեք 200 ավստրալիական դոլարը և 92.379 ՀՀ դրամին համարժեք 700 ՄԱԷ դիրհամը հանձնել է Դ. Դանիելյանին, ով դրանից հետո դուրս է եկել մասնաճյուղից և դիմել փախուստի:

Բանկի մասնաճյուղից դուրս գալուց հետո ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դ. Դանիելյանին, ով հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով իր մոտ գտնվող կարաբինից կրակել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի որովայնին, այնուհետև երկրորդ կրակոցն է արձակել նրա մարմնի նույն հատվածին: Ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնոմ մահացել է:

Հետապնդումից ազատվելու և չբռնվելու նպատակով` Դ. Դանիելյանը վերը նշված կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Վաղինակ Սարգսյանի և իր հասարակական պարտքը կատարող՝ իրեն վնասազերծել փորձող Հրաչյա Մեժլումյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ փամփուշները վերջացած լինելու պատճառով կրակոցները չեն արձակվել: Վաղինակ Սարգսյանը, Հրաչյա Մեժլումյանի և այլոց օգնությամբ վնասազերծել է Դ. Դանիելյանին, որի ընթացքում վերջինս շարունակելով իր հանցավոր վարքագիծը` իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Վաղինակ Սարգսյանին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ի դեպ, քննությամբ պարզվել է նաև, որ Դ. Դանիելյանն իր մոտ եղած էլիպսաձև նռնակից բացի, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակարանում ապօրինի պահել ռազմամթերք հանդիսացող «ПМ», «АПС» տեսակի ատրճանակների և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերի համար նախատեսված 25 հատ փամփուշտ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են Դ. Դանիելյանի բնակարանի խուզարկության ժամանակ:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում