Երկրի հյուսիս-արևելքում հնդկական Ասսամ ու Նագալենդ նահանգների մի քանի հարյուր բնիկներ ստիպված են եղել լքել իրենց տները տեղի 2 ցեղերի բախումների հետևանքով՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության տվյալներով՝ Կարբի ու Ռենգմա ցեղերից ավելի քան 3 հազար մարդ տեղափոխվել են ինքնաշեն վրանային ճամբարներ:
Միջցեղային հակամարտությունը բռնկվել է անցած շաբաթ, ինչի հետևանքով երկու կողմերից զոհվել է նվազագույնը 13 մարդ:








































