Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Եթե հայ իրավապահները օգնության կարիք ունենան, կարող են դիմել Մոսկվային՝ բացահայտվի, թե ով է գաղտնալսել ԱԱԾ ու ՀՔԾ պետերին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը տարաբնույթ ենթադրությունների առիթ է տալիս, մեկնաբանություններ կան, որ  Ռուսաստանն այստեղ ևս կարող էր հետաքրքրություն ունենալ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեսակետը։

Ռուսաստանում դա միանշանակ ընկալվեց որպես հանցագործություն Հայաստանի պետականության, դաշնակից երկրի դեմ։ Ռուսաստանի ղեկավար շրջանակներում դա անթույլատրելի են համարում և հույս են հայտնում, որ Հայաստանի իշխանությունները, ուժային կառույցները կգտնեն մեղավորներին։ Եթե օգնության կարիք ունենան, կարող են դիմել՝ ռուսական տարբեր ծառայություններ կարող են օգնություն ցույց տալ բացահայտման հետ կապված։ Ամեն ինչ սպիտակ թելի պես է՝ պարզ էր, որ պետք է ասեին, որ Ռուսաստանի հետ է կապված։ Բայց եկեք իրականությունը հասկանանք։ Կան ուժեր, որոնք պաշտպանական ռեակցիաներ են ցույց տալիս ու այդ ընթացքում նման քայլեր պետք է սպասելի լինեին։ Բոլորը հասկանում են, որ հեղափոխությունը պետք է իր տրամաբանական ավարտին հասցվի, մենք միտինգային ձևաչափով շատ ենք տարված, հիմա գործ անելու ժամանակն է։ Ռուսաստանում ասում են՝ Հայաստանի համար հիմնականում երկու ժամանակային ձևաչափ է լինում՝ երբ գալիս է մայիսը, և երբ գալիս է սեպտեմբերը․ մայիսը անցավ՝ ինչ պետք էր լինել, եղավ, հիմա սեպտեմբերն է։

Իրավիճակն այնպիսին է, որ իշխանության մյուս երկու թևը անախրոնիզմի իրավիճակում է ու հարցը պետք է լուծել՝ խոսքը գնում է օրենսդիր ու դատական իշխանության մասին։ Կարելի է անընդհատ հանրահավաքային  հուզական ելույթներ ունենալ,  ուժային կառույցներին հանձնարարություններ տալ, բայց պետք է հանգստանալ, թույլ տալ, որ ուժայիններն իրենց աշխատանքը վերջացնեն։

Այսինքն` կարծում եք, որ ներսի՞ց է արված այդ գաղտնալսումը։

-Ռուսաստանում հստակ գիտեն, որ, օրինակ, Գերմանիայից կարելի է  գնել այդ սարքավորումները՝ ինչ օպերատոր ուզում ես ունեցի՝ «ՎիվաՍել», «Բիլայն» կամ «Օրանժ», կարելի է լսել, ձայնագրել։ Իհարկե, այն ժամանակվա իշխանությունները թույլատրություն էին տալիս, կարող  է չիմանային՝ ինչ մասշտաբի հնարավորությունների սարքավորումներ են ձեռք բերում, բայց դա ընդունելի էր հայ օլիգարխների կամ մեծահարուստների համար։

Կա նաև երկրորդ  խայտառակ վիճակը՝ չեմ կարծում, թե Հայաստանում չգիտեն, շատ հեշտ է  հետադարձ հետագծով այդ ամենը պարզել, տեսնել, թե տեղանքի տեսակետից որտեղ ինչ է  եղել։ Այսինքն` այս ամենը տեխնիկական, քննչական աշխատանքով շատ հանգիստ կարելի է անել։ Մարդիկ հստակ պետք է իրենց պատասխանատվությունը կրեն, Մոսկվան հստակ սպասելու է, որ այդ հակապետական հանցագործությունները պարզվեն, պատվիրատուներն ու կատարողները պատասխանատվության ենթարկվեն։

Ինչո՞ւ միջգերատեսչական հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև լավ չեն զարգանում։ Կա այն շերտը, որ և՛ ուժայիններում, և՛ տարբեր առանցքային գերատեսչություններում հին ձևով է աշխատում, այսինքն՝ մարդիկ, որոնք հին թիմի անդամներ են եղել և նոր փոփոխություններ մտցնել չեն ուզում, շարունակում են նույն բանը, ու կան կասկածներ, որ ուժայիններում շատերն աշխատում են հին համակարգի համար։ Նրանց էլ ասում են՝ սպասեք, ձախողելու են, մենք  հետ գանք։

-Այս միջադեպը հայ-ռուսական հարաբերությունների հերթական սրացման պատճառը կարո՞ղ է դառնալ։

Ռուսաստանի իշխանություններն արդեն սովոր են, որ ցանկացած բան, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ կա հստակ քարոզչական խումբ, որ դա կապում է  Ռուսաստանի հետ։ Այդ մարդկանց խնդիրն է՝ ցանկացած դեպքում ասել, որ դա Ռուսաստանն է արել։ Ռուսաստանն էլ հստակ հասկանում է, որ քարոզչությանն էլ  չափուսահման կա։ Սա ծիծաղելի է  դառնում արդեն նույնիսկ եվրոպական ու միջազգային հարթակներում։ Այս իրավիճակում բարդ է Ռուսաստանի հետ աշխատանք տանել, բայց պետք է առանձին կոնցեպցիա մշակվի։ Ռուսաստանին այս իրավիճակը չի գոհացնում, լավ է, որ վարչապետը գալիս հանդիպում է  Ռուսաստանի նախագահի  հետ, բայց պետք է հասկանալ, որ այդ հանդիպումները ինքնանպատակ լինել չեն կարող։ Չեն կարող գալ ասել, որ Ռուսաստանը ռևանշիստներին սատարում է, Ռուսաստանի նախագահը կժպտա ու կասի, որ նման բան չկա։ Ռուսաստանը սպասում ու ցանկանում է, որ Հայաստանը գա հստակորեն իշխանության երեք թևերի ձևավորման, Հայաստանը հստակորեն գա կայուն կոնցեպցիալ ծրագրի զարգացման։ Ռուսաստանը կոնկրետ կտեսնի, որ ուղղություններով ինչ է հնարավոր անել, դրանից հետո արդեն արդյունավետ  կլինի Ռուսաստանի գործարարներին հավաքել ու խոսել։ Պետք է հասկանալ, որ երբ Ռուսաստանի գործարարներին հավաքում ու ասում ես, որ ամեն ինչ լավ է, որ չեն թալանի, երաշխավոր ենք, բայց պետք է հասկանալ, որ Ռուսաստանի հայ գործարարը, երբ պետք է ներդրում անի՝ ՌԴ իշխանությունների տեսակետից դա ֆինանսական հոսքերի արտահանում է։

-Գաղտնալսման փաստին կոշտ արձագանքեց վարչապետ Փաշինյանը, ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում ի՞նչ գործողություններ են հնարավոր։

ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն պետք է հստակ գնան իրենց ներքին շարքերը մաքրելուն, չեմ ուզում սկանդալային հայտարարություն անել, բայց պարզից պարզ է, որ առանց ներքին օբյեկտների այդ  ձայնագրություններն անել հնարավոր չէ։ Իհարկե, կան նաև այս սարքավորումները, բայց դրանց գումարվում է ուժայինների ներսի ազդեցությունը ու դա արվում է։ Ձախողում չպետք է թույլ տալ, պետք է հստակ ամեն ինչ անել, որ սկսածը հաջողությամբ ավարտեն։ Ես ձեզ հավատացնում եմ, որ ռուսական կողմը լիովին շահագրգռված է, որ ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն  այս հարցում ամբողջությամբ հաջողվեն, մնացածը պետք է դնել մի կողմ։ Խոսել չխոսելը մի կողմ, հռետորաբանությունը  ոչ պաշտոնական էր, դա խնդիր չէ. սենսացիա սարքել պետք չէ։ Բայց խնդիրը դատական և օրենսդիր իշխանությունների մեջ է, ու եթե չլուծվի, մնալու ենք հուզականության ու հանրահավաքային տրամաբանության  մեջ։ Ռևանշիստները գիտեն, որ իրենք  հանցագործ են, մարդ են սպանել, դրա համար էլ ուզում են պաշտպանվել։ Հարցը մենակ Քոչարյանը չէ, հարցը անցած տարիների ընթացքում իշխանության գործունեությունն է, նոր էպիզոդներով պետք է հստակ քննություն տարվի ու բացահայտվի եղածը։ Կրեմլը ուզում է՝ հստակ աշխատանք տարվի, Հայաստանն ունենա իր հայեցակարգը ու գնա առաջ։ «Դուխով»-ը մենակ գլխարկին գրելու համար չէ, դուխով քայլեր են պետք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում