ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) բարեհաջող փորձարկել է Orion ապագա միջմոլորակային նավի պարկուճի պարաշյուտային արգելակման համակարգը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է գործակալության ֆեյսբուքյան էջում:
Orion-ի՝ 9.5 տոննա քաշով փորձարկային պարկուճը բաց է թողնվել ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում ինքնաթիռից՝ մոտ 10 կմ բարձրությունից:
Փորձարկումը պետք է հաստատեր 11 հիմնական և օժանդակ պարաշյուտների բարդ համակարգի աշխատունակությունը պիրոտեխնիկական լիցքերի հետ մեկտեղ՝ արգելակումն ու վայրէջքն ապահովելու համար:
Orion տիեզերանավի՝ անձնակազմի հետ առաջին արձակումը դեպի Լուսին տեղի կունենա 2023 թվականին՝ Space Launch System (SLS) կրող հրթիռով, իսկ երկրորդ արձակումը՝ 2024 թվականին՝ SLS Block 1B կրող հրթիռով:
https://www.facebook.com/NASAOrion/videos/879297888934609/







































