19 տարի առաջ անհետ կորած թաիլանդցին տուն է վերադարձել սեփական թաղումից հետո՝ երկու տարի անց։ Այս մասին հաղորդել է Coconuts պարբերականը։
1999 թվականին 31-ամյա Սոմսուկ Սոմինը հարևանի հետ աշխատելու է մեկնել մայրաքաղաք։ Սակայն ուղեկիցը լքել է անգրագետ Սոմինին՝ մեծ քաղաքում, միայնության մեջ։ Հաջորդ մի քանի տարիներին թաիլանդցին տարբեր աշխատանքներ է գտել հիմնականում շինարարության մեջ։
2015 թվականին նրա ձկնորս ընկերը նրան աշխատանք է առաջարկել Փհուքեթում։ Նա համաձայնել է և ժամանելուն պես նոր ղեկավարը նրա ձեռքից վերցրել է բոլոր փաստաթղթերը։ Ձուկ որսալու փոխարեն նա թմրանյութեր է պատրաստել։ Ցանկացած մանր մեղքի համար նրան ծեծի են ենթարկել։ Այնուհետև Սոմինը հայտնվել է մալայզիական բանտում, որտեղ նրան հայտնաբերել և հայրենիք են վերադարձրել իրավապահ կազմակրպության ներկայացուցիչները։ Նրան դիմավորել են ոստիկանները և տուն են ուղեկցել։
«Ես տուն չէի գալիս, քանի որ կարդալ չգիտեի, սակայն շատ էի կարոտում տունս և մայրիկիս»,– ասել է Սոմինը։ Հարազատները շատ են զարմացել նրան տեսնելով, քանի որ նրան վաղուց մահացած էին համարում։ Տարիներ շարունակ նրան ապարդյուն փնտրելուց հետո, նրանք 2016 թվականին կազմակերպել էին նրա հուղարկավորությունը։









































