Sunday, 16 06 2024
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Գալստանյանն անձնական, հոգեբանական ճգնաժամի մեջ է
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու

Կալանավայրերը բեռնաթափելու են Էդմոն Մարուքյանի առաջարկը. նախնական կալանքի մեկ օրը հավասարեցնել ազատազրկման մեկուկես օրվան

ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Էդմոն Մարուքյանը երեկ ԱԺ է ներկայացրել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Մարուքյանը առաջարկում է փոփոխություն կատարել օրենսգրքի 69 հոդվածի երրորդ մասում, ըստ որի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց: Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, որ այս կարգավորումը ի սկզբանե եղել է 2003թ. ընդունված Քրեական օրենսգրքում, սակայն ավելի ուշ` 2004թ. Ազգային ժողովը փոփոխություն է կատարել օրենսգրքում և նախնական կալանքի տակ գտնվելու մեկ օրը հավասարեցվել է ազատազրկման մեկ օրվա հետ:

Գաղտնիք չէ, որ նախորդ իշխանությունները շահագրգռված էին կալանավայրերի գերծանրաբեռնվածությամբ, քանի որ կալանավայրերը դիտարկվում էին որպես եկամտի կայուն և հուսալի աղբյուր: Իսկ որքան մեծ է կալանավորների թիվը, այնքան ավելի մեծ է այդ եկամտի չափը: Մարուքյանը իր կողմից ներկայացված նախաձեռնությունը հիմնավորելու համար բերում է միջազգային փորձը, այդ թվում՝ Ռուսաստանինը: ՌԴ Պետդուման այս տարվա հուլիսին կատարել է համապատասխան փոփոխություն, ըստ որի՝ նախնական կալանքի մեկ օրը հավասարեցվել է ազատազրկման մեկուկես օրվա հետ:

Հոլանդիայի Քրեական օրենսգիրքը սահմանում է, որ քրեական գործի քննության ընթացքում նախնական կալանքի, հոգեբուժական կամ կլինիկական հաստատությունում գտնվելու, արտասահմանում էքստրադիցիայի սպասելիս, կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը հաշվակցվում է Հոլանդիայում ազատազրկման տեսքով նշանակվող պատժին՝ առանց սահմանելու որևէ հարաբերակցություն, այսինքն՝ այստեղ ևս թողնելով դատարանի հայեցողությանը:

Ամենակարևորը, Էդմոն Մարուքյանը առաջարկում է, որ այս փոփոխությունը ունենա հետադարձ ուժ և տարածվի բոլոր ազատազրկվածների վրա՝ ընդհուպ մինչև 2004թ. հարուցված քրեական գործերի մասով: Նման հնարավորություն տալիս է Սահմանադրության 73-րդ հոդվածը, համաձայն որի՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Սա, իհարկե, համաներում չի լինի, բայց էապես կկրճատի ազատազրկման մեջ գտնվող անձանց պատժաչափը: Այսպես, շատ դեպքերում, մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտնելը մարդիկ մեկ կամ նույնիսկ ավելի երկար գտնվում են նախնական կալանքի ռեժիմում: Եվ եթե այս օրենքը ուժի մեջ է մտնում և մեկ օրը հաշվարկվում է մեկուկես օր, նախնական կալանքում գտնվելու մեկ տարին դառնում է մեկուկես տարի, և կես տարով կրճատվում է կալանավորի կալանավայրում մնալու ժամկետը: Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ այս փոփոխության ընդունման արդյունքում էականորեն կբեռնաթափվեն կալանավայրերը, և հարյուրավոր դատապարտյալների և նրանց հարազատների նկատմամբ նման օրենքի կիրառումը կլինի մարդասիրության դրսևորում: Մնում է, որ խորհրդարանը կողմ քվեարկի նման մարդասիրական օրենքի ընդունմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում