Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Արևմտամետությունը կամ ռուսամետությունը չեն կարող սասանել հայ-վրացական եղբայրական հարաբերությունները․ Բայբուրդ

«2013 թվականը ամենահաջողակ տարիներից էր՝ հայ-վրացական հարաբերությունների առումով: Միայն մեկ պակաս բան կար՝ այն, որ Վրաստանի նորընտիր նախագահը և Հայաստանի նախագահը չհանդիպեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ամփոփելով նախորդ՝ 2013 թվականը, ասաց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը:

Նրա խոսքով՝ հայ-վրացական հարաբերությունները էլ ավելի սերտացան 2012 թվականին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից և իշխանափոխությունից հետո:

«2013 թվականը հաջողակ տարի էր՝ առաջին անգամ վերջին 4 տարիների ընթացքում հայ-վրացական խորհրդարանական հանդիպումը կայացավ Ալավերդիում: Այդ հանդիպումը կայացավ եվրոպական կառույցներից մեկի առաջադրանքով, այսինքն՝ Եվրոպան էլ է ուզում, որ հայ-վրացական բարեկամությունը ավելի սերտ ու լավ լինի՝ ի տարբերություն մեկ ուրիշ երկրի, ում այդ բարեկամությունը դուր չի գալիս: Սա իրականություն է՝ հայն ու վրացին ապրում են այստեղ հազարամյակներ, և նրանց հարաբերությունները էլ ավելի կսերտանան: Այդ բարեկամությունը տարեցտարի ավելանում է՝ այն իր բարձրությամբ կանցնի Էվերեստի բարձրությունը»:

Մեր հարցին՝ արդյոք Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու որոշումից և Վրաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո այդ հարաբերությունները ճգնաժամ չե՞ն ապրի, Վան Բայբուրդը պատասխանեց. «Մեր երկու պետություններն էլ ունեն իրենց առանձին ճանապարհը: Մեր պետությունների ղեկավարները, մեր պետություններում հաղթած կուսակցություններն ունեն իրենց ճանապարհը. մեկի ճանապարհը տանում է հյուսիս, մյուսինը՝ արևմուտք, բայց այդ ճանապարհների վերջը մեր ժողովուրդների, մեր երկրների հաջողության կայանն է: Ճանապարհները տարբեր են, բայց որ այդ ճանապարհները մեզ երբեք չեն խանգարի՝ դա փաստ է»:

Բայբուրդի խոսքերով՝ արևմտամետությունը կամ ռուսամետությունը, Մաքսային միությունը կամ եվրոասոցացումը այս հարցում խոչընդոտ հանդիսանալ չեն կարող. «Ամեն պետություն ունի խնդրի լուծման իր սեփական տարբերակը, ինքն ավելի լավ է իր խնդիրները տեսնում, քան հարևան պետությունը: Ես չեմ դրամատիզացնում Հայաստանի ընտրությունը. Հայաստանն ունի սեփական ընտրությունը կատարելու իրավունք:

Ըստ իս՝ Հայաստանը պետք է հիմա աշխատի նաև մյուս հարևանների հետ իր հարաբերությունները լավացնելու ուղղությամբ՝ նկատի ունեմ նրանց, ում հետ այսօր լավ հարաբերություններ չունի:

Աշխարհում և Հայաստանում մեծ ուշադրություն չդարձրեցին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությանը, երբ նա խոսեց Ցեղասպանության մասին. ճիշտ է, այդ բառը չօգտագործեց, բայց Թուրքիայի այդ բարձրաստիճան քաղաքագետը ասաց, որ եղել է կոտորած: Գուցե այս կերպ փորձ է արվում բարելավել նաև հայ-թուրքական հարաբերությունները»:

Իսկ հայ-վրացական հարաբերությունները, ըստ Վան Բայբուրդի, չնայած տարբեր արտաքին քաղաքական վեկտորներին՝ չեն վատանա. «Վրաստանն իր ուղին ընտրել է՝ դա Արևմուտքն է, Եվրոպան: Ես համարում եմ, որ Հայաստանը Վրաստանից քիչ է տարբերվում, քանի որ այն հայտարարությունը, որ արվեց, հենց այդ մասին է վկայում՝ առ այն, որ Հայաստանը պատրաստ է շարունակել Եվրոպայի հետ համագործակցությունը»:

Խոսելով 2014 թվականի ակնկալիքների մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Միայն մի բան կմաղթեմ երկու պետություններին, որպեսզի երկու պետությունների ոչ միայն ղեկավարները, այլև բիզնեսմենները, Վրաստանում լավ ծանոթ ունեցողները՝ Հայաստանում, Հայաստանում լավ ծանոթ ունեցողները՝ Վրաստանում իրար հետ հաճախ հանդիպեն, որովհետև մեր երկու ժողովուրդների բարեկամությունը պետք է սերտանա»:

Նրա խոսքերով՝ երկու պետությունների բարեկամությունը մշակութային ոլորտում ավելի է սերտացել՝ շնորհիվ Հայաստանի գրողների միության նախկին նախագահ, վաղամեռիկ Լևոն Անանյանի և Վրաստանի գրողների միության նախագահի. «Մեր հարաբերություններին մեծ իմպուլս են տվել վերջին տարիներին նաև Հայաստանի դեսպանը Վրաստանում և Վրաստանի դեսպանը Հայաստանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում