Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

Այս օրինագծի ընդունումը վերջնականապես կկասեցնի պետականագողության մեքենան․ Հայկ Կոնջորյան

Ինչը ստեղծեց անհրաժեշտություն օրենքով պայքարելու ընտրակաշառքների դեմ, և արդյո՞ք նախկինում ընտրակաշառքների ու ընտրախախտումների դեմը առնելու որևիցե լծակ չկար, «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասաց․ «Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ վերջին տասնամյակներում Հայաստանի քաղաքական համակարգի, մեր պետականության վրա իր բացասական վիթխարի ազդեցությունն է ունեցել ընտրակաշառքը, և ոչ միայն։ Ընտրությունների արդյունքների ձևավորման վրա իր բացասական ազդեցությունն է ունեցել նաև ապօրինի միջոցների ներգործությունը, որը ստեղծել էր մի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանում տեղի չէր ունենում իշխանափոխություն, և նույն իշխանությունը տարբեր դրսևորումներով էվոլյուցիայի էր ենթարկվում։ Ի վերջո, այս ամենը հանգեցրեց հեղափոխության, որ տրամաբանական շարունակության արդյունքն էլ այս օրինագծի ընդունումն էր»։

Հայկ Կոնջորյանը նաև ասաց, որ նախկինում ընտրակաշառքի վերաբերյալ Քրեական օրենսգրքում եղել են դրույթներ, սակայն ոչ այն կոնկրետությամբ, ինչպես այս օրինագիծը։

«Պետք է խոսենք ընտրությունները կեղծելու երեք մեխանիզմների մասին։ Մեկը հենց ընտրակաշառքն է, մյուսը՝ բարեգործությունն է, որն անուղղակի ընտրակաշառք է, և երրորդը՝ ադմինիստրատիվ լծակների կիրառումն է։ Նախորդ ընտրություններին այս երեք գործիքներով բազմիցս կեղծվել, խեղաթյուրվել են ընտրության արդյունքները։ Այս օրինագիծը երեքի վերաբերյալ էլ ունի դրույթներ, և այս երեք մեխանիզմների գործադրումն էլ արդեն քրեորեն պատժելի է նոր օրինագծով, ու կարծում եմ, որ սա շատ կարևոր քայլ է»,- հավելեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում