Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Հայ-իսրայելական հարաբերությունները՝ Ցեղասպանության հարցից դուրս. «Հայաստանից չենք խնդրելու ճանաչել Հոլոքոսթը»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 21-ին ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին:

Նախարար Մնացականյանը նշել է, որ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունները զարգացում են ապրել, ընդլայնվել են քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը։ ԱԳ նախարարը ընդգծել է նաև Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ առավել խորացնելու երկկողմ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում:

Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հայ-իսրայելական հարաբերությունները զարգացման մեծ պոտենցիալ ունեն։ Մեր զրուցակիցն ընդգծեց, որ արդեն իսկ կան երկկողմ հարաբերությունները կարևորող դրական ազդակներ. «Հայաստանի կողմից Իսրայելում դեսպան նշանակված Արմեն Սմբատյանը չափազանց հաջող դիվանագետ է, նախկինում շատ հաջող դեսպան է եղել Մոսկվայում։ Այժմ նրա նշանակումը Իսրայելում կարևորության ցուցադրում է։ Նաև կցանկանայի նշել, որ Սմբատյանը բարձր մշակույթի տեր մարդ է և կարող է ընդհանուր լեզու գտնել Իսրայելի հասարակության լայն շերտերի հետ»։

Ավիգդոր Էսկինն ընդգծում է՝ այսօրվա դրությամբ իրավիճակը կտրուկ փոփոխվում է Իրանում, ինչը կունենա իր ազդեցությունը նաև հայ-իսրայելական հարաբերություններում. «Ամբողջ երկրում հակաիշխանական բողոքի ցույցեր են, իսկ արդեն նոյեմբերին ուժի մեջ կմտնեն ամերիկյան շատ կոշտ պատժամիջոցները, և ստեղծված իրավիճակը կբերի նրան, որ մոտ կես տարվա ընթացքում Իրանում, ըստ իս, ռեժիմի փոփոխություն կլինի։ Այդ պայմաններում մենք կհայտնվենք նոր իրավիճակում։ Մի կողմից՝ Ադրբեջանը Իսրայելի համար ավելի քիչ հետաքրքրություն է ներկայացնելու, քան այսօր, մյուս կողմից էլ՝ հասկանալի պատճառներով Իրանն է Հայաստանի համար ավելի քիչ հետաքրքրություն ներկայացնելու։ Հասկանալի է, որ մեկ տարի անց Իրանը չի խոչընդոտի հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը»։

Մեր զրուցակիցը նշում է՝ այն բանից հետո, ինչ Հայաստանն անկախություն ձեռք բերեց և գտնվում էր պատերազմական իրավիճակում, որոշակի հաղորդակցություններ տեղի էին ունենում Իրանի միջոցով: «Այդ պատճառով Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար չափազանց կարևոր էին։ Ուստի Հայաստանն ինքը չէր ձգտում ակտիվորեն զարգացնել հարաբերությունները Իսրայելի հետ։ Բայց այժմ այդ ամենը փոխվում է, ու ես հույս ունեմ, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան»,- ասաց Էսկինը։

Թե կոնկրետ որ ոլորտներում է հնարավոր այդ համագործակցությունը՝ Ավիգդոր Էսկինն ասաց՝ թե՛ ռազմական, թե՛ գյուղատնտեսության, բայց ամենակարևորն ու ամենաանհրաժեշտը, ըստ նրա, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն է. «Հայաստանում կա մտավոր շատ բարձր ներուժ, և Իսրայելի օրինակը կարող է շատ լավը լինել Հայաստանի համար։ Դուք գիտեք, որ Իսրայելը այդ ոլորտում երկրորդն է աշխարհում, չնայած որ Հայաստանի նման փոքր երկիր է։ Եվ երկրորդը՝ կարծում եմ, որ Հայաստանի համար շատ կարևոր կլինի Իսրայելի օրինակը Սփյուռքի ներուժի ամրապնդման հարցում»։

Ավիգդոր Էսկինը մեզ տված նախկին հարցազրույցներում մի քանի անգամ հայտարարել է, որ հայ-իսրայելական հարաբերությունները պետք է զերծ մնան Ցեղասպանության ճանաչման թեմայից, և դրա ճանաչման հարցը երկկողմ հարաբերություններում չպետք է լինի առաջնային։ Էսկինն անդրադառնալով նաև այս հարցին՝ ընդգծեց. «Ես ընդհանրապես կտրականապես դեմ եմ, որ Իսրայելը քվեարկության միջոցով Քնեսեթում ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչել Հոլոքոսթը խորհրդարանի քվեարկության միջոցով։ Հայաստանի խորհրդարանը երբեք չի քվեարկել Հոլոքոսթի ճանաչման համար, Իսրայելը դա ձեզ երբեք չի խնդրել և չի էլ խնդրի։ Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալը Հայաստան այցելության ընթացքում գնացել է նաև Ցեղասպանության զոհերի հուշարձան։ Իսրայելը ոչինչ չի հերքում, բայց այն ձևը, որ Հայաստանը պահանջում է Իսրայելից՝ առ այն, որ Քնեսեթը քվեարկի, ես կարծում եմ, որ դա վիրավորական է առաջին հերթին զոհերի հիշատակի առջև։ Անձամբ ես դա աբսուրդ եմ համարում ու կարծում եմ, որ Իսրայելը չպետք է նման քայլի գնա։ Նորից եմ կրկնում՝ մենք ոչինչ չենք հերքում, մենք սարսափելի ոճրագործություն ենք համարում 1915 թվականին տեղի ունեցածը, մեր պաշտոնյաներն այցելում են Ցեղասպանության հուշարձան, հարգում զոհերին, բայց ի՞նչ է նշանակում՝ Քնեսեթը քվեարկի։ Պատմական փաստերը Իսրայելում ոչ ոք չի հերքում, գուցե հերքեն մի քանի ռուսախոս ադրբեջանցիների խմբեր, բայց ուրիշ ոչ ոք»։ Մեր զրուցակիցը եզրափակում է՝ դա այն հարցը չէ, որի շուրջ խորհրդարանում պետք է քվեարկություն լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում