Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ազնիվ չէր տեղի ունեցածը, Քոչարյանը պետք է դատվի. Շահեն Հարութունյան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի հայրը՝ Լոս Անջելեսում բնակվող Շահեն Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ մինչ օրս Շանթ Հարությունյանն անազատության մեջ է։ Թեև Նիկոլ Փաշինյանն առաջին իսկ օրից հայտարարում էր, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և տալիս էր նաև Շանթ Հարությունյանի անունը, սակայն նա դեռ բանտում է։

– Բոլոր երկրներում, երբ նոր կառավարություն է գալիս, առաջին հերթին համաներում են անում և բանտարկյալներին ազատ են արձակում։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարծես թե չի ուզում համաներում անել, ինչը նշանակում է, որ երևի կալանավորներ կան, որոնց չի ուզում ազատ արձակել։ Ինձ այդպես է թվում։

Բայց  կարծես թե Շանթ Հարությունյանը չի ուզում համաներումով ազատ արձակվել, նա արդարացում է պահանջում։

– Այո, Շանթ Հարությունյանը չի ցանկանում ներման դիմում գրել, ինչո՞ւ պետք է գրի։ 5 տարի նստել է, մեկ տարի է մնացել, դրա համար ներման դիմում գրելու իմաստը ո՞րն է։

– Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։

– Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի համաձայնությա՞մբ է դա եղել, թե՞ ոչ։ Հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դատարանին խոստացել են մեծ փողեր։ Կաշառակեր երկիր է, չի բացառվում, որ խոստացած լինեն։ Այդուհանդերձ, ազնիվ չէր տեղի ունեցածը, Ռոբերտ Քոչարյանը պետք է դատվի։ Յուրաքանչյուր հանցագործ պետք է պատժվի։ Եթե անգամ թալանած փողերը ձեռքներից վերցնում են, մեկ է՝ դրանից բացի, նաև պետք է դատվեն, որովհետև հանցագործություն են արել։

– Այդուհանդերձ, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ուշանում Շանթ Հարությունյանի ազատ արձակումը։ Շանթի որդին հայտարարում է, որ այս հարցում կա ռուսական գործոնը, կան վախեր Մոսկվայից։ Դուք կիսո՞ւմ եք այդ մոտեցումը։

– Այդ տարբերակը չի բացառվում, հնարավոր է, որ իշխանությունը չի ուզում նման անձին ազատ արձակել։ Չնայած ճիշտ կլիներ ազատելը, քանի որ մեկ տարի է մնացել, միևնույն է՝ ազատ է արձակվելու։ Սա նաև իշխանությունների համար հեղինակության հարց է, որ ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին։

– Շանթ Հարությունյանը մի՞թե կարող էր խանգարել նոր իշխանություններին՝ լինելով ազատության մեջ։

– Չեմ կարծում, որ նման բան կարող է լինել։ Ընդհակառակը՝ հեղափոխությունից հետո Շանթ Հարությունյանը կոչ էր անում, որ ժողովուրդը չշտապի, ժամանակ տա Փաշինյանին, որ նա կարողանա իր գործունեությունը ծավալել։ Ես շատ դրական եմ համարում, որ նոր իշխանությունը պայքար է մղում հանցագործների դեմ, դա շատ գեղեցիկ է։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։

– Առաջին տպավորությունս շատ լավ էր, բայց հետագայում տպավորությունս մի քիչ փոխվել է։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մի քիչ զգուշավոր քայլեր է անում։ Իր առաջին քայլերն ու խոստումները կարծես թե հիմիկվանին նման չեն։

– Նկատի ունեք նաև արտաքին քաղաքականության մեջ իր նախկին մոտեցումների և ներկա մոտեցումների տարբերությո՞ւնը։

– Կա, իհարկե, տարբերություն։ Ես անձնապես մտածում էի, որ Հայաստանում իշխանությունները, վերջիվերջո, պետք է հարևան երկրների հետ հարաբերությունները բարելավեն, հատկապես նաև Թուրքիայի հետ։ Ավելի շատ ՀՅԴ-ն է հրահրում և հակաթուրքական պրոպագանդան ուժեղացնում, բայց ժամանակի մեջ ճիշտ չէ դա։ Կարծում եմ՝ պետք է հարևանություն անել և՛ թուրքերի, և՛ իրանցիների, և՛ վրացիների, և՛ ռուսների հետ և այլն։

– Ինչպիսի՞ն է Սփյուռքի կարծիքը Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Որքան էլ կոչեր են հնչում, Սփյուռքի գործարարները չեն շտապում գալ ու ներդրումներ անել Հայաստանում։

– Սփյուռքը միատարր չէ։ Ազդեցություն ունեցող կուսակցությունը Դաշնակցությունն է, որն ավելի շատ հանրապետականների կողմն է և Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսին հակառակ է։ Իրենց դիրքը և՛ ռուսամետ է, և՛ հանրապետականամետ։ Այնպես որ, ՀՅԴ-ի հետ մեծ հույսեր կապել չարժի։ Ես երբ Հայաստանում էի, ուրիշ կարծիքի էի ՀՅԴ-ի մասին, բայց երբ եկա այստեղ, տեսա, որ՝ ոչ։ Երբ ես նոր էի եկել Ամերիկա, ԽՍՀՄ-ի դեմ շատ էի խոսում, Աբո Պողիկյանը, որ այն ժամանակ «Ասպարեզ» թերթի խմբագիրն էր, ինձ ասաց՝ շատ հակասովետական մի խոսիր, խոսիր այն մասին, թե Հայաստանում ինչքան մեծ է համակրանքը ՀՅԴ-ի նկատմամբ։ Բայց ես ավելի շատ հակասովետական դիրքորոշում ունեի, ի վերջո՝ երկրից վտարված անձ եմ։

– Այսքան տարիներ են անցել, շատ բան է փոխվել, երբևէ մտածե՞լ եք Հայաստան վերադառնալու և հայրենիքում հաստատվելու մասին։

– Մտածել եմ, բայց պայմանները բավարար չեն։ Դժվար է ինձ համար։ Ես այստեղ թոշակ եմ ստանում, տան վարձի մեծ մասը վճարում է պետությունը։ Հայաստանում նման պայմաններ չեն լինի, դժվար կլինի ապրելն առանց բնակարանի, իսկ տղայիս ընտանիքի վզին մնալ չեմ ուզում։

– Կարծում եք՝ մինչև առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները Շանթ Հարությունյանն ազատության մեջ կլինի՞։

– Կարծում եմ՝ մինչև ընտրությունները Շանթին ազատ կարձակեն, տա Աստված, այդպես էլ լինի։

– Շանթ Հարությունյանը հիմա էլ հայտարարում է, որ շատ հարցերում դեմ է Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության հարցում։ Կարծում եք, որ Փաշինյանի կառավարությունը հակառուսական քաղաքական կողմնորոշում չի՞ որդեգրելու։

– Հակառուսական արտահայտությունը ճիշտ չէ, բայց եթե Հայաստանն ինքնիշխան պետություն է, պետք է ինքն իր ճակատագիրը որոշի, ոչ թե Մոսկվային լսի։ Հայաստանը կարող է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, ինչպես նաև Իրանի, Վրաստանի, բայց դա չի նշանակում, որ ռուսները պետք է անպայման թելադրեն մեզ։ Եթե մենք ինքնիշխան երկիր ենք, չպետք է ռուսները մեր ներքին գործերին խառնվեն, մինչդեռ միջամտում են։ Ի վերջո, Ռուսաստանն իր էությամբ կայսրություն է՝ լինի ցարական, սովետական, թե այսօրվա Ռուսաստանը։ Իրենք հոգեբանությամբ իմպերիալիստ են, ուստի մեծ հույսեր չի կարելի կապել ռուսների հետ։ Դա վաղ թե ուշ այս իշխանությունը պետք է գիտակցի։ Ես շատ հաճախ ասում եմ՝ թուրքը ռուսից լավ է։ Ի վերջո, ճշմարտությունը պետք է ասել։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանը Արևմտյան Հայաստանում ապրող հայությանը զինեց, հրահրեց թուրքերի դեմ և բերեց, կանգնեցրեց 1915 թվականի կոտորածների առջև։ Կամավորական, ֆիդայական խմբեր ստեղծեցին և պատերազմի ժամանակ թուրքերին խփեցին։ Ո՞ր պետությունը կհանդուրժի դա։ Չէր կարելի այդպիսի բան անել, քաղաքական գործիչներ չկային երևի։ Այս հանգամանքի մասին ո՛չ պատմաբաններն են խոսում, ո՛չ վերլուծում են։ Ճշմարտությունը, ի վերջո, պետք է ասվի, գրվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում